Առողջություն 18:08 11/07/2022

Վերջերս տարածված է տանն ինքնակամ դեղորայքային աբորտներ իրականացնելու պրակտիկան, որը շատ վտանգավոր է. Նարինե Բեգլարյան

2021 թվականին իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը 16.8 տոկոս է։  Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից՝ 15 տոկոս և դրանից ավելին արդեն բավական մտահոգիչ ցուցանիշ է։ «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը։

Նրա ներկայացրած կանոնի համաձայն, 12 ամիս և ավելի կանոնավոր և առանց բեղմնականխման միջոցների օգտագործման սեռական հարաբերությունների արդյունքում եթե կինը չի հղիանում, կոչվում է  անպտղություն։ Տարանջատվում է առաջնային և երկրորդային անպտղություն։ Առաջնայինն այն է, երբ կինն ընդհանրապես չի հղիացել 12 ամիս և ավելի հարաբերությունների արդյունքում, երկրորդայինը, երբ զույգերն անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավելի ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության։

Հետազոտության համաձայն, որին մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անհատ (1532 տղամարդ, 1468 կին) Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, Հայաստանում առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7%-ը, երկրորդային անպտղություն ունի հարցվողների 15,1%-ը:

Նա ասաց, որ  2009 թվականին անցկացված նույնատիպ հետազոտության համաձայն, առաջնային անպտղությունը հատկապես կանանց մոտ նվազել է։ 2009-ին կազմել է 5,7 տոկոս, այժմ՝ 1,3 տոկոս, երկրորդային անպտղությունն աճել է։ Երկրորդային անպտղության  հարցում ավելի մեծ դերակատարում ունեն տղամարդիկ. եթե 2009 թվականին երկրորդային անպտղությունը տղամարդկանց մոտ 2,8 տոկոս է կազմել, այս հետազոտության համաձայն ներկայումս կազմում է 17,6  տոկոս։

«Կտրուկ աճ է արձանագրվել, անհրաժեշտ է ավելի խորացված հետազոտություն իրականացնել՝ հասկանալու, թե որոնք են հիմնական պատճառները։ Պետք է տարանջատել, թե կոնպլեքս պատճառների մեջ որոնք են գերակշռողը, որպեսզի թիրախային միջոցառումներ ձեռնարկվի իրավիճակը բարելավելու և անպտղության ցուցանիշը նվազեցնելու նպատակով»,-ասաց Ն.Բեգլարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ծնելիության գործակիցը ցածր է՝ 1,6 տոկոս, այսինքն պարզ  վերարտադրողականությունը Հայաստանում չի ապահովվում, ու դրա հետ մեկտեղ  ստիպված են լինում առերեսվել անպտղության հարցին, այսինք  օրհասական է օր առաջ միջոցառումներ ձեռնարկել  անպտղության ցուցանիշը լավացնելու համար, հնարավորություն ունենալ օգտագործել այդ պոտենցիալը։

Այսպիսով, ըստ հետազոտության, կին հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 14,3% (առաջնային՝ 1,3%, երկրորդային՝ 13%)։ ՄԱԲՀ աջակցությամբ նախորդ ուսումնասիրության համեմատ, այդ ցուցանիշը նվազել է (նախկինում 16,8%)։ Նվազել է նաև առաջնային անպտղությունը (նախկինում 5,4%), մինչդեռ երկրորդային անպտղությունն աճել է (նախկինում 11,4%):

•Տղամարդ հարցվողների շրջանում շրջանում անպտղությունը կազմել է 19,8% (առաջնային՝ 2,2%, երկրորդային՝ 17.6%)։ Նախորդ ուսումնասիրության համեմատ ցուցանիշը մոտ քառակի աճել է (նախկինում՝ 5,1%)։ Ընդ որում, առաջնայի անպտղությունը մի փոքր նվազել է (նախկինում՝ 2,3%), իսկ երկրորդայինը՝ զգալիորեն աճել (նախկինում 2,8%):

Ն. Բեգլարյանն ասաց, որ կանանց շրջանում  անպտղության հիմնական պատճառներն են՝ արգանդի, արգանդափողերի, ձվարանների հետ կապված խնդիրներ։ Կարող են լինել էնդոկրին խախտումներ։ Բավականաչափ մեծ դերակատարում ունեն նաև բորբոքային հիվանդությունները, սեռավարակները։ Հետազոտության արդյունքների համաձայն, երկրորդային  անպտղություն ունեցող  կանանց 35 տոկոսը նշել է, որ ունեն կեսարյան հատումներ։

«Սրանք այն տվյալներ են, որոնք ի հայտ են եկել մեր հետազոտության արդյունքում, բայց պետք է ավելի խորքային հետազոտություն անել»,- նշեց նա։

Տղամարդկանց դեպքում հիմնական պատճառներն են բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ, սերմնահեղուկի արտազատման, շարժունակության հետ կապված խնդիրներ։

Նա ասաց, որ առաջնային անպտղությունն ավելի շատ տարածված է Վայոց ձորում, Սյունիքում, երկրորդային՝ Վայոց ձորում, Շիրակում, Երևանում։

«Այսինքն, նաև պետք է  հասկանալ, թե աշխարհագրորեն տեղակայումն ինչպիսի ներազդում է  ունեցել երկրորդային անպտղության պատճառների վրա»,- ասաց Ն.Բեգլարյանը։

Նրա խոսքով, վերջերս բավականաչափ տարածված է տանն ինքնակամ դեղորայքային աբորտներ  իրականացնելու պրակտիկան, որը շատ վտանգավոր է, նույնպես հղի է բարդություններով։ 

Ն.Բեգլարյանի նշեց նաև, որ անապահով արհեստական ընդհատումները կարող են երկրորդային անպտղություն հիմնական պատճառ դառնալ։

«Եթե արհեստական ընդհատումն իրականացվում է բժշկական հաստատությունում, պրոֆեսիոնալ բուժանձնակազմի կողմից, համարվում է անվտանգ։ Բայց բժշության մեջ չկա  ոչ մի 100 տոկոսանոց ապահով միջամտություն, ցանկացած միջամտություն  կարող է վտանգներ պարունակել, հղի լինել բարդություններով»,- ասաց Ն.Բեգլարյանը։ 

Հետազոտության համաձայն, հարցվող կանանց մոտ 36 տոկոսը դիմել է արհեստական ընդհատումների։ 

Նա հայտնեց, որ Հայաստանում վերջին տարիներին բավականաչափ մեծ տեմպով աճում է կեսարյան հատման ցուցանիշը. 2021 թվականի տվյալներով, ծննդաբերության  38 տոկոսն իրականացվում է կեսարյան հատումներով։ ԱՀԿ տվյալներով, նորմա է, երբ ծննդաբերությունների 10-15 տոկոսն է իրականացվի կեսարյան հատումներով։ Աճ գրանցվել  է ոչ միայն Հայաստանում։ 

«Անհրաժեշտ է ավելի համալիր մոտեցում ցուցաբերել ու հասկանալ՝ ինչն է դրդապատճառները։ Ձեռնարկվել է հետազոտություն բժիշկների մասնակցությամբ, որպեսզի կհասկանան, թե որոնք են պատճառները, որպեսզի ավելի հստակ մոտեցում կարողանանք ունենալ։ Դրա արդյունքում նաև կաջակցենք առողջապահության նախարարությանը կեսարյան հատումների թվի նվազման ուղղությամբ ծրագիր մշակի»,- ասաց նա։

Հետազոտության այլ արդյունքներ

• Երբևէ սեռական հարաբերություն ունեցած հարցված կանանց 86%-ը և տղամարդկանց 81%-ը կա՛մ ընդհանրապես չեն պլանավորում կա՛մ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ: Միևնույն ժամանակ, կանանց 36,0%-ը և տղամարդկանց 48,0%-ը համարում է, որ ունի պլանավորածից քիչ երեխա։

• Կանանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (21,7%), իր կամ ամուսնու առողջական խնդիրները (15,6%), ֆինանսական դժվարությունները (15,0%) և արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը (14,7%)։

• Տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (27,1%), ֆինանսական դժվարությունները (14,8%), ծրագրած թվով երեխաներ ունենալը (13,7%), երկրի անկայուն վիճակը (9,1%): Պատճառների ընդամենը մոտ 9%-ն է վերաբերում իր կամ կնոջ առողջական խնդիրներին։

• Միևնույն ժամանակ, կին հարցվողների 50%-ը, իսկ տղամարդ հարցվողների 54%-ը երբեք չեն օգտագործել ժամանակակից բեղմնականխման միջոցներ:

• Մինչդեռ երբևէ հղիացած կին հարցվողների 46%-ն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման: Աբորտի հիմնական պատճառներն են եղել արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը կամ երեխա ավելի ուշ ունենալ ցանկանալը (36%) առողջության/կյանքի համար վտանգը (22%), նյութական դժվարությունները (21%)։ Պտղի անցանկալի սեռը որպես պատճառ նշվել է պատասխանների 8%-ում, ընդ որում 7%-ը նշել է աղջիկ չուզելը, 1%-ը՝ տղա չուզելը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}