Աննա Աստավածատուրյան. Մեր մայրիկները և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցները, իսկապես, հերոս են
«Սեր Արցախ» ծրագրի նախաձեռնող Աննա Աստավածատուրյանը օրեր առաջ է վերադարձել Արցախից, որտեղ ծանոթացել է ծրագրի ընթացքին, շրջել քաղաքներով ու գյուղերով՝ հասկանալու, թե ինչ առաջնահերթություններ կան և հետագայում ինչպես կարող է օգնել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը։
«Մեր մայրիկները և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցները, իսկապես, հերոս են։ Ինձ համար կարևոր էր այս ծրագիրը «Սեր Արցախ» անվանել ու աշխարհին հիշեցնել, որ Արցախը կա, ապրում է և մեծանալու է։ Արցախում նաև հանդիպումներ ենք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել համագործակցության ուղիները և նոր նախագծերի հնարավորությունները»,- այսօր կայացած ասուլիսում ասել է նա։
«Սեր Արցախ»-ին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներն անձամբ բացել են նվեր-տուփերն ու ներկայացրել, թե ինչ է դրանցում ներառված. բամաբակյա մանկական հագուստ, գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, երեխայի և ծննդկանի խնամքի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ։
Տուփում ներառված բոլոր պարագաները հայկական արտադրության են և պատրաստվում են Հայաստանում ու Արցախում։
«Մեզ ապրեցնողը, մեզ կյանք տվողը նորածիններ են, և շատ ուզում եմ, որ Հայաստանում ու Արցախում շատ երեխաներ ծնվեն»,-ասել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լիլյան Գալստյանը։
Հատուկ «Սեր Արցախ» ծրագրի համար է պատրաստվել նաև «Թմբլիկ Փափուկ գիրքը».
«Սեր Արցախ» ծրագիրը մեկնարկել էր հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը