Կրթություն, գիտություն 15:20 26/08/2022 Հայաստան

Նազիկ Հարությունյան. Ես այսօր պաշտոնապես ու հանգիստ կարող եմ ասել, որ ECER 2022 համաժողովը կայացավ

ԵՊՀ հանդիսությունների դահլիճում աշխատանքներն ավարտեց ECER 2022 համաժողովը. Փակման հանդիսավոր արարողությունը կայացավ երեկ երեկոյան։

«Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է կյանքի կոչել այս հեղինակավոր համաժողովը: Չորս օրերի ընթացքում 40 բաժանմունքներում տեղի են ունեցել աշխատաժողովներ, պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատմանն ուղղված փակ նախաձեռնություններ»,-ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու EERA-ի նախագահին հանձնեց արծաթե մեդալ:

Լավագույն ելույթներն ու ազդագրերը ներկայացրած հետազոտողներին տարբեր անվանակարգերում հավաստագրեր հանձնվեցին: Հավաստագրեր հանձնվեցին նաև համաժողովի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած կամավորներին:

«Շատ գովելի է այն, որ համաժողովի աշխատանքներում մեծ ներգրավվածություն են ունեցել 60-ից ավելի կամավորներ, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր է և արդյունավետ»,-ասաց Հովհաննիսյանը։

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, ամփոփելով համաժողովի աշխատանքները, ասաց՝ նախապատրաստվել են անցած չորս տարիների ընթացքում, առավել ինտենսիվ՝ անցած տարվա հոկտեմբերից։



«Իրազեկման-տեղեկատվական փուլն էր։ Մենք նամակներ, գրություններ ուղարկել ենք տարբեր բուհերի, հետաոտական կենտրոնների։ Երկրորդ փուլն արդեն հայտերի ընդունումն էր՝ 2237 հայտ ենք ստացել, ապա փորձագիտական աշխատանքների արդյունքում ընտրվել են 800-ը։ Պատկերացնո՞ւմ եք, 800 մասնակիցն էլ եկել են Հայաստան։ Անկեղծ ասած՝ ես չէի սպասում։ 800 մասնակցից 200-ը սկսնակ հետազոտողներ են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պրոֆեսորը։
Համաժողովի բացման ու փակման հանդիսավոր արարողությունների արանքում եղել են բուռն քննարկումներ՝ դրական, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

«Դրանց արդյունքում ծագել են նոր մտքեր, գաղափարներ։ Առկա խնդիրների քննարկումներին հետևել են դրանց լուծումներ առաջարկելը։ Մենք  անընդհատ հետաքրքրվում էինք, թե սկսնակ, թե որձառու մասնագետներից՝ ի՞նչ տվեցին քննարկումները, ինչպե՞ս էր համաժողովը։ Չի եղել գեթ մի մասնակից, որ ասի, գիտեք, եկանք, ոչինչ չհասկացանք, բոլորն ասում են, քննարկումներին ակտիվ մասնակցել ենք։ Գիտեք աննախադեպ երևույթ է, մեկտեղվել են 50 պետությունների սկսնակ ու փորձառու կրթական հետազոտողներ ու քննարկում են խնդիրներ։ Ես այսօր պաշտոնապես ու հանգիստ կարող եմ ասել, որ ECER 2022 համաժողովը կայացավ. Մասնակցությունը բարձր էր, մարդկանց կարծիքները՝ դրական, արդյունքները՝ ակնհայտ։ Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել»,-նշեց ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենը։

Նա շնորհակալություն է հայտնել EERA-ին նման հնարավարություն ԵՊՀ-ին ընձեռնելու համար։ Չնայած կազմակերպիչը եղել է կենտրոնը, սակայն մեծամաշտաբ համաժողովի կազմակերպման գործի աշխատանքին լծված են եղել ԵՊՀ ղեկավարությունը, ֆակուլտետները, դեկաները, յոթ տասնյակ կամավորներ, որոնք ահռելի աշխատանք են կատարել։



«Կամավորները ԵՊՀ ուսանողներ են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դեկաներին նման  լավ ուսանողների համար, որոնք մեծ նվիրումով էին անում իրենց վստահված աշխատանքը։ Հուսով եմ սա լավ ավանդույթ կդառնա»,-ասաց Հարությունյանը։

ԵՊՀ դոցենտ, ECER 2022 համաժողովի կոորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն իր խոսքում նշեց՝ համաժողովի փակումը վերջը չէ, և ամեն վերջ նորի սկիզբ է։


« Կարող եմ վստահորեն փաստել, որ ECER-ը հասավ իր կարևոր նպատակներից մեկին, այն է՝ նպաստել հայ-եվրոպական հետազոտական հանրույթի ձևավորմանը և հետազոտողների միջև կամրջի ստեղծմանը։ Մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրեցինք, պարեցինք, երգեր լսեցին, բացահայտեցինք մեր մշակույթը։ Մեր խորհրդանիշերից մեկը  Մարտիրոս Սարյանի «Հայաստան» ստեղծագործությունն է, մյուսը երաժշտական գործիքն է՝ դուդուկը, որը պատրաստված է ծիրանենու փայտից»,-ասաց Ալեքսանյանն ու գործիքը հանձնեց համաժողովը հաջորդ հյուրընկալող երկրի ներկայացուցչին։

Հաջորդ տարի համաժողովը կանցկակացվի Շոտլանդիայի ամենամեծ բուհում՝ Գլազգոյի համալսարանում։

Կարևորելով կամավորների դերը համաժողովի կազմակերպման գործում՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծել է. «Շատ գովելի է այն, որ համաժողովի աշխատանքներում մեծ ներգրավվածություն են ունեցել 60-ից ավելի կամավորներ, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր է և արդյունավետ»:

EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ներկայացնելով համաժողովից ստացած տպավորությունները, նշեց. «Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառումը հրաշալի էր։ Այստեղ բոլորն աներևակայելի հյուրընկալ էին՝ սկսած աջակցող անձնակազմից մինչև պրոֆեսորադասախոսական անձնակազմ և ուսանողներ: Համաժողովի իրականացման վայրը հիանալի էր․ ԵՊՀ-ն հրաշալի համալսարան է, քանի որ այստեղ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է գիտակրթական միջոցառումների կազմակերպման համար։ Կարծում եմ՝ նաև դրա շնորհիվ մեր համաժողովը հրաշալի ընթացք ունեցավ: Մենք բարձր ենք գնահատում համաժողովի կազմակերպվածությունը, ինչը մեծապես պայմանավորված էր ԵՊՀ-ի ապահոված որակով»:

Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}