Փաշինյան. Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ
«Սյունիքի մարզի միջոցով Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհի բացումը ի՞նչ վտանգ է ստեղծում Հայաստանի՝ մասնավորապես Սյունիքի համար»։ Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս հարցն ուղղեցին Նիկոլ Փաշինյանին։
Վերջինը հավատացրեց՝ ոչ մի սպառնալիք չի ստեղծվելու, հակառակը. «այն բերելու է անվտանգության ու կայնության լրացուցիչ երաշխիքների։ Այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որաշակի վտանգներ։ Օրինակ, խոսվում է միջանցքի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ լինի, մենք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ միջանցք չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք, պատրաստ ենք դա անել ցանկացած պահի»։
Փաշինյանի խոսքով, իրենք Ադրբեջանին առաջարկներ են փոխանցել, երբ Ադրբեջանը դրանք ընդունի, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը։
«Ճանապարհների բացումը ոչ միայն սպառնալիք չէ Հայաստանի Հանրապետության համար, այլև շատ օգտակար է։ Օգակար է նաև Ադրբեջանի, Թուրքիայի համար։ Բայց Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Այ դա սպառնալիք է, երբ ուրիշները կոմունիկացիաներից օգտվելու հնարավարություն ունենան, Հայաստանը չունենա»,-ասաց Փաշինյանը։
Նա խոստովանեց, շատ է ուզում, որ բացվեն Ադրբեջանի միջով Հայաստանը Ռուսաստանին կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները։
«Եվ ես դա անհնարաին չեմ համարում»,-նշեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ