Քաղաքական 13:41 23/09/2022 Տարածաշրջան

Թոմաս դե Վաալ. Հայաստանի ու Ադրբեջանի գլխին ավելի շատ սև ամպեր են կուտակվում

Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը հիմնադրամի էջում հրապարակած վերջին հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները տեղի էին ունեում ոչ թե Արցախում, որտեղ այժմ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ռուս զինծառայողները, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Արևելյան Եվրոպայի ու Կովկասի տարածաշրջանի հարցերով մասնագիտացված հետազոտողը նկատում է, որ կռիվը սկսվեց ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի առաջանորդների հանդիպումից երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց էր գրանցվել, կարևորելով այն հանգամանքը, որ հարձակումը հաջորդեց Խարկով նահանգում «Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական նվաստացմանը».

«Որոշ լրատվամիջոցներ մոլորեցնում են՝ մարտերը ներկայացնելով որպես սահմանային բախումներ ու հղում անելով Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքին, որն ավելի քան երեսուն տարի հակամարտության օջախ է։

Բայց ոչ մի կռիվ Ղարաբաղում, որտեղ հիմա տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները կամ Ադրբեջանի տարածք է, չկա։ Այդ ամենը եղել է Հայաստանի տարածքի ներսում։ Ադրբեջանն ասել է՝ Հայաստանի կողմից «սադրանքներ» են եղել, մեղադրանք, որը ստուգել հնարավոր չէ։ Ականատեսները նկարագրում են ռազմական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուժեղ գնդակոծություններ, այդ թվում Սոթք գյուղում և առողջարանային Ջերմուկ քաղաքում, որի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Արժանահավատ տեղեկություններ կան զոհված երկու հայ կին զինծառայողների նկատմամբ վայրագությունների և սարսափելի պղծումների մասին։

2020 թվականի պատերազմում ճնշող հաղթանակ տանելուց ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ օգտագործել է այն, ինչ բարձրաստիճան մի ադրբեջանցին ինձ նկարագրեց որպես «հարկադրական դիվանագիտության» ռազմավարություն, որն իրենից ներկայացնում է  բանակցությունների և ուժի միախառնում:

2020-ին հասնելով իր նպատակներից շատերին, բայց ոչ բոլորին, Ալիևը նոր նպատկներ ունի։ Առաջինը Հայաստանին «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պարտադրելն է, որով  Հայաստանը հրաժարվում է հայաշատ Ղարաբաղի շրջանի նկատմամբ պահանջներից։   Երկրորդը Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիան է, որը հարմար է Ադրբեջանին։ Երրորդը երկաթուղին է, որը Հայաստանի տարածքով կապում է  Նախիջևանի էքսկլավին, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք՝ նվազագույն ստուգումներով և հսկողությամբ։

Բռնության այս վերջին փուլը 2020 թվականից ի վեր ամենադաժանն ու վտանգավորն է: Այն կարծես ուղղված է որքան Հայաստանի, նույնքան էլ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պաշտպանական պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շրջանակներում»։

Թոմաս դե Վաալը նկատում է, սակայն այս պահին Ռուսաստանը Ուկրաիանայի պատերազմում թիկունքով է, ու Ադրբեջանն էլ շտապում է ցույս տալ, որ Ռուսաստանն օգնություն տրամադրելիս դանդաղում է, ՀԱՊԿ-ն էլ թղթե վագր է, ինչի մասին վկայում է նաև Տաջիկստանի ու Ղրղզստանի բախումները։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա հիմնադրամի փորձագետը միջնորդներին մեղադրում է մեղմ արձագանքների համար, միաժամանակ հիշեցնում, կողմերի առևտրի մասին, Ռուսաստանը դեռ ազդեցիկ միջնորդ է, հաղորդվում է, որ Մոսկվան նաև հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:

ԱՄՆ-ն, որ լիովին աջակցում է ԵՄ աջակցությանը, նույնպես հայերի մոտ հույսեր առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելով։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի  համերաշխության կայծակնային այցը խառը ուղերձներ է պարունակում, ԵՄ-ն էլ ինքնին երկիմաստ է թվում։ Վերջինի առումով հոդվածագիրը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլան, որ հուլիսին գազ գնելու նպատակով  Բաքվում էր, Ադրբեջանին որակել է «վստահելի գործընկեր», իր խոսքում որևէ հիշատակում չի արել հակամարտության կամ խաղաղության մասին։ Սա Ադրբեջանում PR մեծ հաղթանակ են գնահատել։

Թոմաս դե Վաալը նկատում  է, որ վերջի մարտերը խարխլել են Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Դրանք տարակարծություններ են առաջացրել Ադրբեջանում նույնիսկ նրանց մոտ, որոնք աջակցում էին 2020-ի պատերազմին։ Խաղաղությանը կողմ արտահայտված մի ակտիվիստ երեք օր է բանտում։ Անկախ մի փորձագետ էլ Ալիևին  բնութագրել է որպես «մաքսիմալիստ», «իրրեդենթիստ»՝ մեղադրելով նրան Հայաստանի հետ հաշտություն կնքելու պատմական հնարավորությունը վատնելու համար։

Քանի որ Հայաստանում ու Ադրբեջանում այս օրերին հուղարկավորություններ են՝ կլինեն նոր ջանքեր առաջնորդներին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։

Թոմաս դե Վաալը համարում է, որ հիմա ամենակենսունակը Շառլ Միշելի նախաձեռնած գործընթացն է, բայց այն ավելի մեծ աջակցության կարիք ունի Եվրահանձնոժողովից, ԵՄ անդամներից, ԱՄՆ-ից։

«Եթե այն ձախողի կամ դադարի, ապա երկու տխուր այլընտրանք կա. Միջնորդությունը կրկին զիջվում է Մոսկվային կամ որ ավելի վատ է, երկու կողմերը պատրաստվում են հաջորդ պատերազմին»,-հոդվածն ամփոփում է փորձագետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}