![](https://panorama.am/news_images/913/2738957_1/f633d25cdb5954_633d25cdb5995.thumb.jpg)
Փաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն Պրահայում
Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվում է հինգշաբթի օրը Պրահայում: Այդ մասին գրում է թուրքական Milliyet թերթը։
«Վաղը Թուրքիայի ժամանակով 19.00-ին Պրահայում նախագահ Էրդողանը երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,-թերթի հրապարակումից մեջբերում է արեկ «ՌԻԱ նովոստին»։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր նման հանդիպման հնարավորության մասին։ Սա կլինի Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
- «Հրապարակ». Կառավարությունից չեն շտապում տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, կհանդիպի՞ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)