Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների առջև. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։
Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն։
Հետևաբար, նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերը» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։
Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև միգուցե հենց այս պահին ինչ-որ պիզծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իրողությունները ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել. Վարդան Ոսկանյան
- Եթե ոմանց թվում է՝ «հավաստի աղբյուրի» բացահայտած կետերը Բաքվի բռնապետսկան վարչախմբի վերջին պահանջներն են, չարաչար սխալվում են. Ոսկանյան
- «Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է. Ոսկանյան
- Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք․ Ոսկանյան
- Սթափվում և սկսում ենք համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում