Հասարակություն 17:50 17/11/2022 Հայաստան

Գնիշիկում նոր ջրընդունիչ է գործարկվել

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում տևական ժամանակ՝ յոթ տարի, տարբեր ծրագրեր են իրականացրել: Գործընկեր կազմակերպություններին հաջողվել է կայուն զարգացման արդյունավետ մոդել կիրառել «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված այս բնակավայրում: Գնիշիկում նոր ջրընդունիչը գործարկելու նպատակով կազմակերպված շրջայցն սկսվել է արդյունավետ գործընկերությունը խորհրդանշող ծառատունկով:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ու համայնքի բնակիչները։

Սահմանամերձ Գնիշիկում բնական աղբյուրի ջրային ռեսուրսները նախկինում ամբողջ ծավալով չեն օգտագործվել։ Բնակչությանը խմելու ջրի բավարար քանակով և որակով ապահովելը գրեթե անհնար է եղել:  Տարածքում, ժամանակին որպես ջրընդունիչ ծառայած մետաղական ձագարաձև պատրաստվածքն արդեն հիշողություն է դարձել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ ամիսներ առաջ Գնիշիկում նոր ջրընդունիչ է կառուցվել:

Վերջերս մեկնարկած շինարարությունն ավարտվել է ցանկալի արդյունքով.  ժամանակակից աղբյուրակապ-ջուրընդունիչ համակարգն, ի տարբերություն նախկինում եղածի, հավաքում է աղբյուրի ամբողջ ջրաքանակը, ձնհալի և անձրևների ժամանակ ապահովագրված է կեղտոտվելու հավանականությունից: Խմելու ֆիլտրված ջուրն անցնում է նոր կառուցված ջրագծով և հասնում է մայր ջրատար: Գնիշիկ և Մոզրով բնակավայրերին մատակարարվող ջրի քանակը վայրկյանում ավելացել է 2-3 լիտրով: Այժմ Գնիշիկում կա շուրջօրյա  ջրամատակարարում, իսկ Մոզրովում, ամռան ամիսներին հնարավոր կլինի եղած մատակարարումն ավելացնել երեք ժամով։ Երկու գյուղում իրականացված ջրամատակարարման արդիականացումը թույլ կտա խնայել նախկինում վատնվող ջրի ծավալը:

«Ջրամատակարարման համար ստեղծված ներքին ցանցերը բնական ռեսուրսներից խնայողաբար օգտվելու հնարավորություն են տալիս: Մեր գործընկերների հետ ձգտում ենք ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ հրաժարվել ուղղակի սպառող լինելուց: Այն, ինչ այստեղ իրականացվել է տարիների ընթացքում, տարբեր ծրագրերի միջոցով, երկարաժամկետ արդյունք է ապահովելու: Եթե փորձենք գնահատել արվածը, ապա կարող ենք արձանագրել, որ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած լուծումները կարևոր բաղադրիչ են ապահովել. հնարավորության դեպքում ենթակառուցվածք ստեղծել՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: LED լուսարձակներով աշխատող էներգախնայող համակարգի, մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար ներդրված «էլեկտրական հովիվների» օրինակը ասվածի վկայությունը կարող է լինել: Հեռավոր մարզերի կենսակերպը ժամանակակից աշխարհի տեմպերին փոքր-ինչ մոտեցնելու համար հետևողական աշխատանք և ջանքեր են հարկավոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Գնիշիկում՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տարիների գործընկերության արդյունքները զգալի են նաև ոռոգման ջրի և ժամանակակից, էներգախնայող LED լուսատուներով գործող արտաքին լուսավորության համակարգերի ներդրման հարցում: Գյուղում յուրաքանչյուր տնամերձի համար տեղադրվել է առանձին ծորակ՝ հեշտ և առանց ջրի հոսակորուստի ոռոգում իրականացնելու համար: 

2015թ.-ից մինչև օրս, Գնիշիկում և Մոզրովում լուսավորվել է մոտավորապես 2300 մետր ճանապարհ, տեղադրվել ավելի քան 68 LED լուսարձակ: Խնայված ռեսուրսներն ու տնտեսված միջոցներն ուղղվել են համայնքային բյուջե՝ այլ խնդիրների կարգավորման նպատակով: 

«Հիմնադրամի ու Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը Գնիշիկ համայնքում կարևորվում է նաև նրանով, որ իրականացվող յուրաքանչյուր նախագծի հիմքում դրված են երկարատևությունն ու կայուն զարգացման մոտեցումները։ Դրանք ենթադրում են բնական ռեսուրսների կայուն ու խնայողաբար օգտագործումը։ Իհարկե, այս ընթացքի անբաժան մասն է նոր տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ առանց դրա անհնարին է կայունության հասնել. լինի դա, թե՛ խմելու և ոռոգման ջրի, թե՛ էլեկտրական հոսանքի օգտագործման օպտիմալացումն ու սպառվող քանակի նվազեցումը` տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Տարեց տարի, կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով, մենք ականատես ենք լինում բնական ջրի աղբյուրների սակավությանն ու չորացմանը։ Այդ առումով, շատ կարևոր է բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ ճիշտ կերպով դրանց կենտրոնացումն ու օգտագործումը», - ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Գործընկեր կազմակերպություններն իրականացրել են նաև գյուղատնտեսական ու բնապահպանական ծրագրեր: Գյուղին տրամադրվել է նոր սերնդի այգեգործական ու գյուղատնտեսական տեխնիկա․ խոտհնձիչ, խոտի հակավորման մեխանիզմ, նոր թրթուրավոր տրակտոր՝ իր կցամասերով, որը ձմռան ամիսներին կատարում է նաև ձնհավաք ֆունկցիա։ Իսկ այգիները վայրի կենդանիների հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար՝ նվիրաբերել են շարժական էլեկտրական հովիվ համակարգեր։

Համայնքներում կայուն զարգացմանը նպաստելու՝ գործընկերների ձգտումը ցանկալի արդյունք է տալիս: Գյուղում ընդլայնվում  են տնամերձ տարածքները, ավելանում է բնակիչների և «Գնիշիկ այցելուների կենտրոն» ժամանող հյուրերի թիվը:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}