Մշակույթ 15:05 21/11/2022 Հայաստան

Եթե բոլորս ազատ ենք, ով ինչ ուզում, անում է, այն ժամանակ հայրենիք է փուլ գալիս. Ռոբերտ Ամիրխանյան

Ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանանն ավելի քան 300 երգերի, վոկալ շարքերի, օպերետների, մյուզիքլների, խաղարկային և մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է, իսկ 2011թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Կոմպոզիտորը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ դաշնամուրի մոտից ուրիշ տեղ չի ճամփորդում։

Panorama.am - Ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում, առաջիկայում ի՞նչ կմատուցեք ունկնդրին։

Ռոբերտ Ամիրխանյան - Ծրագրերի մասին խոսելը մի տեսակ այդքան էլ գործնական բան չի։ Մեր կյանքում ամեն ինչը կախված է մեկ ուրիշ մարդուց։  Ոչ միայն քեզանից։ Երբ դու կգտնես համախոհ, որ կուզի քեզ հետ քայլել նույն ճանապարհով, նա էլ կգտնի իր համախոհը, մեզ կմիավորի ինչ-որ ծրագիր, այդ ժամանակ մեր գործը կստացվի։ Առայժմ ունեմ ստեղծած մեղեդիներ, անկյուն քաշված սպասում են, թե ինչպես կերգվի, ով կերգի։

Մի քանի նախաձեռնություններ ունեցա, բայց ում հետ աշխատեցի, գնացին Ամերիկա, գնացին այնտեղ ապրեն։

Իրականում ունեմ ոգևորիչ ծրագրեր։ Ես գրել եմ ստեղծագործություններ աշխարհի լեզուների վրա՝ սկսած լատիներենից մինչև չեխերեն, ֆիններեն։ Շատ կուզեմ այդ ստեղծագործությունները հնչեցնել, կուզեմ մեր երկրում աշխատող դեսպաններին հրավիրել, որպեսզի գան ու լսեն այդ ստեղծագործությունները ու մեզ չհամեմատեն մեր հարևանների հետ, ինտելեկտի  չափով հաշվեն, տեսնեն ամեն ինչ։

Ունեմ փոքր ու մեծ ծրագրեր, ստեղծագործություններ, որոնք անընդհատ գալիս են,  լցվում են։

Պատրաստվում եմ համերգ անել, որպեսզի կատարվեն ստեղծագործությունները։ Եթե ուրիշները չկատարեն, ուրեմն ես ինքս եմ երգելու։ Շատ գործեր կան։ Պատրաստվում եմ հրատարակել իմ ստեղծագործությունների ժողովածուի հինգերորդ հատորը։ Լեցուն հին մեղեդիներ կան, որոնք դեռ չեմ էլ հասցրել նոտագրել։ Այնպես որ, դաշնամուրի մոտից ես ուրիշ տեղ չեմ ճամփորդում։

Panorama.am - Մեր այսօրվա  երաժշտաարվեստն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ կարծիք ունեք։

Ռոբերտ Ամիրխանյան - Երաժշտաարվեստը՝ հնչունների գրավիչ աշխարհն իր տարբեր դրսևորումներն ունի, բայց, վերջնական վերդիկտ դնելով  վիճակի վրա, մեր շարժիչ ուժը, ցավոք սրտի, ինքնագործունեությունն է դարձել, իսկ ինքնագործունեության մեջ վատն այն է, որ ես ինչ ուզեմ, այն էլ կանեմ։ Մեր երգի մեջ այնպիսի մեղեդիներ, այնպիսի ինտոնացիաներ են մուտք գործել, որոնք խոսում են այն մասին, որ մեր կուլտուրայի կոնցեպտը կորսված է։ Ցավոք սրտի, սա իրականությունն է։

Ես համոզված եմ, որ աշխարհում չի կարող լինել վատ սիմֆոնիկ նվագախումբ, որովհետև բոլոր երաժիշտները սովորած են, կրթություն ունեն, պատրաստված են, մեզ մնում է  նվագախմբի ղեկավարը, թե ինքն ինչպես է ղեկավարում։ Իսկ մենք այսօր ինքնակազմակերպման պրոբլեմ ունենք, որպեսզի վեր ելնենք բոլոր պրոբլեմներից։ Մենք երբ որ փողոցում քայլում ենք, մենք անուշադիր ենք ուրիշի հանդեպ, անհանդուրժող ենք, մեզ մոտ սկսել է բացակայել մարդասիրական սկզբունքը, ինչը մեծագույն կորուստ է։ Երբ մենք փողոցում, հանրային կյանքում այդքան մերժողական ենք մեկս մյուսի հանդեպ, էլ ոնց ենք հույս դնում, որ անգլիաները, ամերիկաները գալու են մեր կողքին կանգնել, եթե մենք ինքներս չենք կանգնում մեր կողքին։

Panorama.am - Ինչի՞ց կամ ինչո՞ւ այդ անտարբերությունն առաջացավ։

Ռոբերտ Ամիրխանյան - Ազատությունը վատ բան է։ Ազատությունը նրա համար է, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն սահմանափակի, իսկ եթե մենք բոլորս ազատ ենք, ով ինչ ուզում, անում է, այն ժամանակ հայրենիք է փուլ գալիս։ Սրա գիտակցումը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ։ Մեզ մոտ այսօր կառավարման, հոգատարության, մարդուն պաշտպանված տեսնելու պրոբլեմը կա։

Panorama.am - Պատերազմ, պարտություն, … որևէ ձև անդրադարձե՞լ են ձեր ստեղծագործությունների վրա։ 

Ռոբերտ Ամիրխանյան - Ոչ։ Ինչպես մարդն ունի ձախ և աջ ոտք, մեր պատմությունն էլ ունի իր ձախ և աջ ոտքեր։ Պատմությունները մոտավորապես 100 տարի հետո կրկնվում են։ Հարկավոր է նայել հասկանալով, թե ինչ տեղի ունեցավ, բայց գլխավորը մեր կյանքն է, մենք ապրում ենք, չէ՞։ Փոքրիկը երբ ծնվում է, նա դեռ չգիտի, թե ինչ բան է կյանքը, բայց նրա ռեակցիաները ճշգրիտ են՝ ուղղված կյանքի շարունակականությանը։

Ինձ համար շատ կարևոր է իմ կողքին ապրող մարդու ոգևորությունը։ Եթե ես որևէ մեկին բարեմաղթանքներ ունենամ, ամենաքիչը իրեն կասեմ առողջություն, գործերիդ հաջողություն եմ մաղթում, կմաղթեմ, որպեսզի նրա ոգևորությունները չպակասեն։ Իսկ այսօր ոգևորությունները պահպանելու համար մեզ հարկավոր է խելամիտ միասնականություն։

Ժամանակն է,  որպեսզի մենք գանք դեպի մեր կյանքի իդեան, ոչ թե այն հետաքրքրությունների դաշտը, որը յուրաքանչյուր մարդուն գերի է դարձնում իր սեփական հետաքրքրություններին։

Panorama.am - Շնորհակալություն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բալետի արտիստների ռուսական բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}