![](https://panorama.am/news_images/922/2765168_1/image_2022_12_06_094606812.thumb.png)
Սուրեն Սարգսյան. Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի հարցում իշխանության ռազմավարությանը.
«Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է: Սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին):
Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին):
Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում:
1. Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար,
2. Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից:
3. Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար:
Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են»։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)