Քեվին Մաքարթին երդվել է
Քեվին Մաքարթին երդվել է որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ։ Նրանից հետո երդվել են նաև մյուս կոնգրեսականները։ Այս մասին գրում է CNN-ը։
Հիշեցնենք, որ հանրապետական գործիչը խոսնակ ընտրվեց մեծ դժվարությամբ՝ քվեարկության 15-րդ փորձից հետո։ Արդյունքում նա ստացել է 216 ձայն, նրա հիմնական մրցակից դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը ստացել է ընդամենը 5 ձայն պակաս։ Եվս 6 կոնգրեսական նախընտրել է իր ձայնը որևէ թեկնածուի չտալ։
Այս պաշտոնն իր կարևորությամբ երրորդն է ԱՄՆ-ում։ Խոսնակի չընտրվելու հետևանքով մի քանի օր պալատի աշխատանքը պարալիզացված էր, քանի օր կոնգրեսականները չէին կարողանում երդվել ու անցնել օրինաստեղծ աշխատանքի։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները