Քաղաքական 13:10 16/01/2023

ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելը որևէ ձևով չի նվազեցնում Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականությունը. Աբրահամյան

«Արցախում, ըստ էության, կոնսենսուս կա առ այն, որ Հայաստանի՝ Արցախի հարցով որդեգրած քաղաքականությունը հակասում է  Արցախի, Արցախյան  շարժման, Արցախի ազատագրական պայքարի հիմքում եղած մոտեցումներում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Արցախն այս փուլում ունի իրավիճակի հանգուցալուծման, առհասարակ գործընթացի շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է Հայաստանի  պաշտոնական դիրքորոշումից։

«Ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի հետ կապված Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ, բայց որոշակի ուղղություններով, հատկապես սոցիալական, տնտեսական, բնականաբար, որոշակի մակարդակի վրա  հարաբերություններ ընթանում են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տ.Աբրահամյանի գնահատմամբ, Լաչինի միջանցքի փակման հետ կապված Հայաստանի իշխանությունների աշխատանքն այս պահին որևէ ձևով  չի կարող գոհացուցիչ լինել, տեսանելի չէ, թե ինչ աշխատանք է տարվում։

«Ավելին ասեմ, հայաստանյան իշխանությունների այն հայտարարությունները, որ Արցախը  պետք է Ադրբեջանի հետ բանակցի, խոսի և այդ հարցն այդ տիրույթում է,  ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանը,  ըստ էության, քաղաքական առումով որևէ լուրջ քայլ չի գործադրում այս հարցի հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, Արցախի անելիքներն այս իրավիճակում  շատ սահմանափակ են, քանի որ ամենատարբեր փուլերում,  Արցախն անկախ նրանից,  որ իր ունեցած առավելագույն հնարավորություններն օգտագործել է, հիմնական խողովակները եղել են Հայաստանի, Հայաստանի բարեկման, դաշնակից երկրների միջոցով, իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն իրենք են  գործընթացից հետ կանգնել, այլ էականորեն սահմանափակել են այն էֆեկտիվ խողովակները, որոնք գործել են ի նպաստ Հայաստանի և Արցախի։

Ըստ Տիգրան Աբրահամյանի, Հայաստանի իշխանություններին բնութագրող առաջնային հատկանիշներից մեկը անպատասխանատվությունն է, որն արտահայտվում է հնարավոր բոլոր ուղղություններով՝ սկսած հայ ժողովրդի նկատմամբ ստանձնած  պարտավորություններից, վերացրած Սահմանադրությամբ, օրենքներով։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ զորավարժություններն Հայաստանում անցկացնելն ինքնին վտանգ է  Հայաստանի համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե առաջնորդվենք այդ մոտեցմամբ, ապա  Հայաստանի Զինված ուժերի որևէ զորավարժություն, մարտունակության  բարձրացմանն ուղղված որևէ միջոցառում, չպետք է իրականացվի։

Պետք է նկատել, որ  զորավարժությունների անցկացումը, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝ զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը։ Ռուսաստանի քայլը՝ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:

Ես սա որոշակի սատարման քայլ եմ դիտարկում»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Ըստ նրա, ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումն ընկալելի չէ։

«Ակնհայտորեն, սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են,  ու ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ այն  զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում  ադրբեջանական  հնարավոր հարձակման հավանականությունը:

Ավելին ասեմ՝  եթե Ադրբեջանը  նման նպատակ ունենա, հաստատ առիթը կգտնի ու այդ  զորավարժությունները չէ, որ կաշկանդելու կամ նրա համար հնարավորություն են ստեղծելու», - ասաց Տիգրան Աբրահամյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}