Իրավունք 15:32 30/01/2023 Հայաստան

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում

«Եկել ենք խնդրելու՝ հրատապ միջամտեք վերջ դրվի շարունակվող մարդասիրական աղետին»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով դատավարական լսման ժամանակ ասաց Հայաստանի իրավախորհրդատու Լորենս Մարտինը։

Նա հայտարարեց, որ դեկտեմբեր 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից, նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքի, դեղորայքի, կյանքի համար անհրաժեշտ բոլոր  այլ պարագաների հասանելիությունից։

«Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի,  նրանց կյանքը կլինի վտանգված»,- ընդգծեց Լորենս Մարտինը։

Այնուհետև նաև ներկայացրեց  փաստեր, որոնք դրված են միջանկյալ միջոցի վերաբերյալ Հայաստանի դիմումի հիմքում։

Նա նշեց, որ Ադրբեջանն իր հայտարարություններով, քայլերով ցույց է տալիս, որ տարածաշրջանի հայերին համարում է  վերացման ենթակա, անհրաժեշտ է համարում նրանց վերացումը։

«Պատերազմից հետո մոտ 120 հազար էթնիկ հայեր են մնացել Լեռնային Ղարաբաղում, նրանք  Հայաստանի, արտաքին աշխարհի հետ կապված են ընդամենը մեկ բարակ լարով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով։ Թռչելու հնարավորություն չկա, Ադրբեջանը սպառնացել է, որ կհարվածի ցանկացած օդանավ, որը կօգտագործի Ստեփանակերտի օդանավակայանը»,- ասաց Հայաստանի իրավախորհրդատուն։

Նա նշեց, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան քաղաքացիական հագուսոտվ ադրբեջանիցները, ովքեր պնդել են իբրև էկոակտիվիստներ են, զբաղեցրել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մի հատվածը։ 

«Պնդում են, թե բողոքի ցույց են անում իբրև  վնաս պատճառող լեռնաարդյունաբերական գործունեության դեմ, որն իրակացանում է Լեռնային Ղարաբաղը։ Վատ պատրվակ էր, վատ հորինված պատմություն ի սկզբանե, որին ոչ ոք չհավատաց, որ ցուցարարներին հատկապես հուզում է  շրջակա միջավայրը Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նա՝ մեջբերում անելով ադրբեջանցի իրական մի բնապահպանի գրառումից, որ՝ «պարզ է, որ բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը հորինված պատմություն է, մեկ  հոգու չեմ տեսել այնտեղ, որ մինչ այս ընդհանրապես կհոգար բնապահպանական հարցերի մասին, նրանք հարմարեցված հատուկ թատրոնում դեր խաղացողներ են»։

Ըստ նրա, էկոակտիվիստներից շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կամ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից:

Նա ասաց, որ բնապահպաների կեղծ  և շինծու բնույթը հիմնավորվում են  նաև այլ փաստերով։

«Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն իրենց տներին շատ ավելի մոտ, նավթի ու գազի շահագործումն այդ երկրում աղետալի հետևանքներ է ունեցել, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց, չգիտես ինչու, Ստեփանակերտ-Գորիս  միակ մայրուղին է, որտեղ այդ ակտիվիստները որոշել են բողոքի ցույց անցկացնել»,- ասաց  Լորենս Մարտինը՝ հավելելով, որ շրջափակումից հետո ցուցարարները սկսել են նորանոր պահանջներ ավելացնել, որոնք կապ չունեն իրենց, այսպես կոչված,  բնապահպանական պահանջների հետ, ավելի շատ տարածքային  ինքնիշխանության հետ էին կապված։

Նա ընդգծեց, որ սոցցանցերում բազմաթիվ են ցուցարարների նկարները, որոնք հայտնի համաթյուրքական, ուլտրաազգային խմբի՝ «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում, խումբ, որը լայնորեն դատապարտվել է  հակահայկական ատելության և ատելության խոսքի համար։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է  հասնել նրան, ինչ Ալիևն անվանել է  իր հիմնական պարտքը՝ հայերին վտարել իրենց հողերից»,- ասաց  Լորենս Մարտինը։

Նա շեշտեց իր խոսքում, որ շրջափակումից անցել է 50 օր, վիճակը կրիտիկական է։

«Իրականությունը պարզ է և դաժանության աստիճանի հստակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պաշարման մեջ են, նրանք, ովքեր որոշել են մնալ այնտեղ, արտաքին աշխարհի հետ կապ չունեն, մարդիկ, ովքեր հազարամյակներ շարունակ այնտեղ են ապրել, այսօր նրանց համար կենսական պայմաններ չկան՝ դեղորայք, սննդամթերք, էլեկտրաէներգիա, ջեռուցում։

Ադրբեջանի ներկայացրած  պատրվակը, իր գործողությունները քողարկելու համար, ամբողջությամբ  հորինված է, նրանք բնավ էկոակտիվիստներ, ցուցարարներ չեն, կառավարության կողմից ֆինանսավորվող քաղաքացիներ են, պետական ծառայողներ ու զինվորականներ։  Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ վաղուց իրենց դասավանդված խորն ատելությունը  առ հայերը։ Իրենք այնտեղ են կառավարության աջակցությամբ, կառավարության օրակարգն առաջ տանելու համար՝ էթնիկ հայերի համար կյանքն անտանելի դարձնել Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի կառավարությունը, եթե ցանկանար, կվերացներ արգելափակումը, բայց դրանով հետաքրքրված չէ։ 

Դատարանի որոշում է անհրաժեշտ և դա հրատապ անհրաժեշտություն է»,- ասաց Լորենս Մարտինը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}