
Ղազինյան. Լավրովը որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել
Արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար արևմուքը կարող է ոչինչ չանել, Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Այստեղ սխալվել հնարավոր չէ, հատկապես եթե խոսքը գնում է այնպիսի փորձառու և բանիմաց դիվանագետի մասին, ինչպիսին Լավրովն է: Կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել, ինչը հակասում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգուն, երկկողմ և բազմակողմ բազմաթիվ պայմանագրերին, ռազմավարական դաշնակցության սկզբունքներին ու հիմունքներին:
Մենակ դեռ չեմ հասկանում, թե ինչի համար: Չէ, հասկանում եմ, բայց չեմ կարողանում հավատալ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր


