Մշակույթ 14:10 06/02/2023 Հայաստան

Մայրիկները պետք է համոզեն իրենց ամուսիններին, որ բալետն առնական մասնագիտություն է.Հայաստանում է Նինո Անանաշվիլին

Հայաստանում է Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բալերինա Նինո Անանաշվիլին։ Նա համագործակցելու է  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի հետ։

«Նինո Անանաշվիլին բալետի աշխարհի ամենահայտնի դեմքերից է։ Մեզ համար մեծ պատիվ է իր հետ համագործակցությունը։ Լինելու են մաստեր կլասեր, փորձի փոխանակումներ։ Բանակցությունների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ մեր բալետի արտիստները կմեկնեն Թբիլիսի, մեկ շաբաթով կմասնակցեն դասընթացների։  Այդ ամենն անվճար է լինելու, քանի որ բալետի աշխարհի արտիստները փորձում են իրար օգնել»,- լրագրողներին ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը։

Նա նշեց, որ համագործակցության շրջանակում պարուսույցների մեծ թիմ է գալու Վրաստանից, Ռուսաստանից,  որպեսզի կարողանան հայկական բալետը բարձրացնել։

«Ինչո՞ւ բալետը։ Միշտ  հարց է բարձրանում, թե օպերան, կարծես, երկրորդ պլան է մղվել, ուշադրություն չենք դարձնում։ Իրականում այդպես չէ, ուղղակի Հայաստանում բալետի խնդիրներն այնքան շատ են, որ ստիպված ենք արագ քայլերով բալետի հարցերը լուծել։ Ուսումնարանում կան ուսանողներ, վերջին շրջանավարտ տղաները գալու են թատրոնում աշխատել, այնուհետև ունենալու ենք մեծ բաց, տղա ուսանողներ այլևս չկան։ Լուրջ խնդիր է։ Փորձում ենք լուծել այս հարցերը»,- ասաց Կ.Դուրգարյանը:

Նինո Անանաշվիլին ասաց, որ ուրախ է համագործակցության համար։ Ըստ նրա, առանց թիմի, աջակցության հնարավոր չէ իրականացնել այն, ինչ ծրագրել է Կարեն Դուրգարյանը։

«Ես արդեն չեմ պարում։ Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին Վրաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում, ամբողջ աշխարհում և այն, ինչ ստացել եմ՝ փորձ, գիտելիք, պատրաստ եմ կիսվել երիտասարդ սերունդի հետ, քանի որ նրանք  մեր գեղեցիկ արվեստի շարունակությունն են։

Բալետը երաժշտության, վիզուալ գեղեցկության, սցենոգրաֆիայի, պարի, մարմնի եզակի միաձուլում է։ Երբ տեսնում ես արդյունք՝ մեծ երջանկություն է»,- նշեց  պարուհին։

Նրա խոսքով, բարդ մասնագիտություն է, բայց եթե սիրում ես գործն ու բարձր մակարդակի հասնում, հիանալի կյանք ես ունենում. «Միջազգային լեզու է, որը սահմաններ չունի։ Դա համագործակցություն է»։



Ամերիկացի քննադատները Նինո Անանաշվիլուն  անվանել են՝ «դասական բալետի անվիճելի գերաստղ»։

Ըստ նրա, նման գնահատականի հասնելու համար անհրաժեշտ է  դպրոց, բնատուր ունակություններ։

«Խելք է պետք։ Առանց խելքի հնարավոր չէ։ Ճիշտ չէ այն պատկերացումները, որ բալետում գլխավորը ոտքեր ունենալն է։ Ամեն ինչ գալիս է գլխից։ Նաև համբերությունը, համբերել ու հաղթահարել դժվարությունները։ Առանց սրանց հնարավոր չէ անցել այն էտապները, որոնք պետք է անցնեն բալետի պարողները։

Անհրաժեշտ է ներքին ուժ։ Իսկ դա հնարավոր է ուսուցիչների, ծնողների աջակցությամբ։ Երբ դու արտիստ ես, պետք է շատ դժվարություններ հաղթահարես։ Շատ բան կախված է նաև իրավիճակից, ուսուցիչներից»,- ասաց  Նինո Անանաշվիլին։

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ բավականին արագ է դարձել ժամանակների ամենապահանջված բալերինան, կա ի՞նչ որ գաղտնիք կարճ ժամանակահատվածում նման հաջողության հասնելու համար և ի՞նչ խորհուրդներ կտա երիտասարդ սերունդին, պարուհին ասաց. «Ինձ համար հիանալի ժամանակներ էին, պատճառն էր վերակառուցման շրջանը, ազատությունը, որը ես ստացա։ Վերակառուցումն ինձ պարելու հնարավորություն տվեց։ Մոտ 15 տարի՝ non-stop։ Այստեղից այնտեղ էի գնում, ամուսինս էր բերում-տանում կոստյումներս։ Այնքան գիտելիքներ ստացա այդ տարիներին։

Չգնալով Մեծ թատրոնից, ես պարեցի նաև ամերիկյան բալետային խմբում։ Այդպես որևէ մեկը չէր անում։ Օրինակ էի երիտասարդ սերունդի համար, որ պետք չէ անպայման հեռանալ քո թատրոնից ու դառնալ աստղ։ Դա ապացուցեցի նաև թատրոնների տնօրեններին»։

Նա ընդգծեց, որ հայրենիքում՝ թբիլիսյան բեմում  պարելը լրիվ այլ զգացողություն է.
«Մարդիկ քեզ սպասում են և այդ ծափահարությունները... հնարավոր չէ բառերով արտահայտել։ Մենք պետք է օգնենք մեր երկրներին, թատրոններին։ Չնայած ես ամբողջ կյանքս պարել եմ Մեծ թատրոնում, միշտ երջանիկ եմ եղել, որ ներկայացում եմ Վրաստանը։ Ինձ համարում են ռուս պարուհի և դա ինձ չի զայրացնում, քանի որ ես սկզբից մինչև վերջ սովորել  եմ ռուս ուսուցիչների մոտ։ Բայց ես վրացուհի եմ, Վրաստանն ինձանից որևէ մեկը երբեք չի խլի։ Ես ռուս պարուհի կլինեմ, բայց վրացուհի կմեռնեմ։

Բալետն այնպիսի արվեստ է, որը չունի ազգություն, սահմաններ, միասին ենք ստեղծում այդ արվեստը»։



Նա նույնպես որպես խնդիր առանձնացրեց տղա պարողների պակասը.

«Տղաներին չեն բերում բալետի դպրոց, բայց ժամանակն է այդ  մտածողությունը փոխել։ Մայրիկները պետք է համոզեն իրենց ամուսիններին, որ մեր մասնագիտությունը շատ առնական է։ Դե բարձրաձրեք ձեռքի վրա պարուհուն, ինչքան էլ փոքրիկ լինի, պահեք ձեռքի վրա։ Մեր տղաներն աղջիկներին ձեռքերիի վրա են տանում։ Եվ թագուհիներն են գեղեցիկ, և ջենթլմենները»։

Նինո Անանաշվիլին  նաև ընդգծեց, որ արվեստի դպրոցներում, թատրոնում դաստիարակվող երեխաները զարգանում  են այլ կերպ,  ու եթե նույնիսկ չեն դառնում պարող, երաժիշտ, նրանք դառնում են լավ հանդիսատես։

Մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}