Առողջություն 17:55 09/02/2023 Հայաստան

Համաճարակաբան. Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության կայունացում է նկատվում

Հայաստանում վերջին օրերին սուր շնչառական վարակներով հիվանդացության կայունացում է նկատվում, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը գտնվում է միևնույն մակարդակի վրա։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Նրա խոսքով, մարզերում էլ միջին ակտիվություն է արձանագրվել, Արմավիրի ու Վայոց Զորի մարզերում հիվանդացության մի փոքր նվազում է նկատվել։

«Ընդհանուր դեպքերի 68 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, 30 տոկոսը՝  30 տարեկանից բարձր անձինք։ Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանում առավել շատ տարածված է ու շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, սակայն արձանագրվում են նաև Ա տեսակի H3 ենթատեսակը, ինչպես նաև Բ տեսակի հարուցիչներ»,-մանրամասնեց համաճարակաբանը։

Օրվա կտրվածքով իրականացրած մշտադիտարկման արդյունքում այսօր՝ փետրվարի 9-ին  ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է 1013 պացիենտ, որից 68 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են։

Շտապ օգնության կանչերն էլ են մի փոքր նվազել նախորդ օրվա համեմատ, այսօր 92 կանչ է գրանցվել սուր շնչառական վարակների հետ կապված։

«Ծանրաբեռնվածությունն ընկած է մանկական ստացիոնար կազմակերպությունների վրա։ Այսօր Հայաստանի տարածքում ստացիոնար բուժում է ստանում սուր շնչառական հիվանդություն ունեցող 506 պացիենտ, որի 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են։ Նախորդ օրվա համեմատ մի փոքր նվազում ունենք, ինչպես ասացի, այս պահի դրությամբ մի փոքր կայունացում ունենք»,-նշեց Եվգենյա Խաչատրյանը։

Այս պահին հանրապետության բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում թոքաբորբով 184 հիվանդ, նրանց 32 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։

«Եթե օրվա կտրվածքով համեմատենք, էլի մի փոքր նվազում ունենք։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ մենք դեռ գտնվում ենք գրիպի սեզոնում, որի ընթացքում կարող ենք ունենալ պիկեր ու կայունացում։ Գրիպի սեզոնը սկսում է հոկտեմբերից, շարունակվում մինչև ապրիլ-մայիս։ Կայունացումը, կարծում եմ, պայմանավորված է եղանակային փոփոխություններով, մի փոքր տաքացումով, կարծում եմ արդյունք են տվել նաև հորդորները՝ հաճախ օդափոխել փակ տարածքները, հիվանդ երեխաներին չուղարկել ուսումնական հաստատություններ։ Չեմ բացառում, որ կրկին սրացումներ լինեն։ Մենք դեկտեմբեր-հունվար ամիսներին ունեցել ենք պիկ։ Գրիպի դեմ պատվաստումը հիվանդության կանխարգելման ամենարդյունավետ միջոցն է»,-նշեց կենտրոնի համաճարակաբանը։

Ե. Խաչատրյանը խորհուրդ է տալիս հաճախ լվանալ ձեռքերը, մարդաշատ վայրերում, քաղաքային տրանսպորտում դիմակ կրել, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազալու, փռշտալու կանոնները, չշփվել հիվանդների հետ։

Հնարավո՞ր  է հիվանդացության կայունացումը պայմանավորված լինի վերջին օրերին ձյան տեղումներով, քանի որ ժողովուրդն ասում է՝ ձյունը մաքրում է օդը վիրուսներից։ Հարցին ի պատասխան համաճարակաբանը նկատեց՝ ապացուցված չէ։

Կենտրոնի մասնագետը խորհուրդ տվեց որևէ դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ չընդունել։

«Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների ախտանշանները  շատ բազմազան են՝ սկսած քթահոսությունից, ջերմության բարձրացումից, հազից, կոկորդի ցավից։ Սակայն գրիպին բնորոշ են ջերմության կտրուկ բարձրացումը, մկանային ցավերն ու ընդհանուր թուլություն։ Տան պայմաններում բուժման դեպքում հնարավոր է հատկապես փոքրահասակ երեխաների մոտ բարդությունների զարգացում՝ ականջաբորբեր, բրոնխիտ, աչքերի բորբոքում, թոքաբորբ։ Մեր հորդորն է, եթե երեխայի մոտ գանգատները շարունակվում են երկու օրից ավելի, պետք է  պարտադիր դիմել բժշկի, տանը չզբաղվել ինքնաբուժմամբ, հակաբիոտիկներ անհարկի  չօգտագործել։ Ընդգծում եմ՝ դրանք չեն օգնում  վիրուսային վարակներին, դրանք օգնում են այն ժամանակ, եթե վիրուսային վարակին միացել է ինչ-որ մանրէային վարակ, որի դեպքում հակաբիոտիկն իր ազդեցությունը կունենա, բայց դա որոշվում է միայն բժշկի կողմից»,-ասաց նա։

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին հիվանդացության պատճառով հեռավար ուսուցման անցած որևէ ուսումնական հաստատություն չկա։ Դպրոցն անցնում է հեռավար կրթության, եթե  աշխատողների և սովորողների ընդհանուր թվի 10 և ավելի տոկոսի շրջանում արձանագրվում է  հիվանդության վարակման դեպք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}