Իրավունք 12:33 27/02/2023 Հայաստան

Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ժամկետներ չեն նշվել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ այն ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այսինքն այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման ժամանակավոր միջոց ու դա  նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», - նշեց նա։

Ե.Կիրակոսյանն ընդգծեց՝ ժամկետ չնշելը  նշանակում է, որ անմիջապես պետք է գործել։

Նա ասաց, որ այս աշխատանքը չպետք է կտրված լինի դիվանագիտական կամ քաղաքական աշխատանքից, ընդհակառակը՝ իրավական այս գործընթացները պետք է նաև համատեղվեն դիվանագիտական և քաղաքական աշխատանքով:

«Միջազգային իրավունքում կամ միջազգային հարաբերություններում դատարանների որոշումներն ու դրանց ի կատար ածումը շատ տարբերվում է ներպետական դատարանների որոշումների կատարման գործընթացից։

Ներպետականի դեպքում ունենք դատական ակտերի կատարումն ապահովող ծառայություն, իսկ միջազգային իրավունքում ու միջազգային  հարաբերություններում չունենք նման ինստիտուտ, որը  կզբաղվի միջազգային դատարանի որոշումների  հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը,  բնականաբար, քաղաքական է և այդ պրոցեսը ենթադրում է նաև աշխատանք»,- ասաց Կիրակոսյանը։

Ըստ նրա, այն մարմինը, որը  որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև  որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. «Դա այն մարմինն է, երբ որ խնդիր առաջանա, հարցը պրոբլեմային դառնա, պետք է կամ իրավասու լինի միջամտելու գործընթացին։ Ինքներս էլ հասկանում ենք, որ  Անվտանգության խորհրդի միջամտությունն այսօր բարդ է, որովհետև կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց  տրամաբանությամբ, հարցի քաղաքականացվածությունը, կարծում եմ, շատ բարձր է։ Բայց մինչև դրան հասնելը, կարծում եմ, շատ այլ միջոցներ կան իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։

«Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, դրանք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը դա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», - ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա գնահատմամաբ, որոշումն իրավաքաղաքական առումով կարևոր է, քանի որ բացի եռակողմ հայտարարությունից, ստացվում է՝  ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է  Լաչինի միջանցքում անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի՝ դա ապահովելու պարտավորությունը։

«Հայաստանը թե դիվանագիտական միջոցներով, նաև քաղաքական հնարավոր լծակներով պետք է շարունակաբար  հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը»,- ասաց Ե.Կիրակոսյանը՝  հավելելով, որ պետք է  որոշումների մասին պարբերաբար բարձրացվի տարբեր հարթակներում։

Հարցին՝ որոշումը կատարելու պարտադրանքի մեխանիզմները բացակայում են, բայց քաղաքական հետևանքներն ինչպիսի՞ն կարող են լինել չկատարելու դեպքում, նա պատասխանեց. «Քաղաքական հետևանքներ,  բնականաբար, լինում են, երևի հիմա էլ կան, միգուցե շատ տեսանելի չեն։ Հետևանք չի լինում՝ երևի մի քիչ շատ ծայրահեղացված է ասված, քանի որ առնվազն գնահատականի տեսքով հետևանք լինում է,  իսկ գնահատականի տեսքով հետևանքն էլ արդեն քաղաքական հետևանքն է»։

Նա հայտնեց, որ ժամանակավոր միջոցը կամ որոշումը ուժի մեջ է լինելու մինչև դատարանը  վճիռ կայացնի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}