![](https://panorama.am/news_images/937/2808839_1/336789450_6072686046100134_8822913856192335008_n.thumb.jpg)
Վթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. երեք տուժած հոսպիտալացվել է
Մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Peugeot» (վարորդ` Ռ․ Խ․, ծնված 2002 թ.) և «Lada Priora» (վարորդ` Կ․ Գ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ․ Հ․-ն (ծնված 1969 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևոր Լ․ Հ․-ին (ծնված 1994 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կ. Հ․-ն և Լ. Հ․-ն հոսպիտալացվել են, իսկ վարորդ Կ. Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջևանի ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)