Աշոտ Փաշինյան. Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել
Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակել է նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ ասված է.
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:
Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը սուտ լուր է տարածել։ Հենց նա էր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել տեղեկատվություն, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։
Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը վերահրապարկել էր նաև ՔՊ-ի ֆեյսբուքյան էջը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր