![](https://panorama.am/news_images/939/2816570_1/f642d059a8ed02_642d059a8ed44.thumb.png)
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է:
Առհասարակ Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի:
Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը»։