Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը
Ուկրաինայի դատախազությունը դիմել է Անկարային, ըստ ուկրաինական կողմի, Ղրիմում հացահատիկով բեռնված Bomustafa O նավը կալանելու խնդրանքով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ նավը շարժվում է Պանամայի դրոշի ներքո և պատկանում է Դուբայից մի ընկերության։ Ուկրաինայի դատախազության ներկայացուցիչները պնդում են, որ հացահատիկը դուրս է բերվել այն տարածքից, որը Կիևը սեփականն է համարում և բեռնվել Ղրիմի նավահանգիստներից մեկում։
Ուկրաինայում կարծում են, որ 19 հազար տոննա հացահատիկի մի մասը բեռնաթափվել է, երբ բեռնատար նավը խարսխված է եղել Կերչի նեղուցում։ Ուկրաինայի դատախազությունը թուրքական իշխանություններին խնդրել է հացահատիկի նմուշներ վերցնել և հարցաքննել նավի կապիտանին և անձնակազմին։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոն. ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ F-16 կործանիչները Ուկրաինային մատակարարելու համար
- Ուկրաինան գերությունից ազատել է 130 զինվորի
- Ուկրաինայում զոհված վրացի մարտիկի դին տեղափոխվել է Վրաստան
- Գերմանիայում և Լեհաստանում սահմանափակվել է Ուկրաինայի «անհետացման» մասին Մեդվեդևի թվիթը