Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը, Վիգեն Նազարյանը և Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում են
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօրվա մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօրվանից պայքարը սկսում են հունահռոմեականները՝ 55 կգ Ռուդիկ Մկրտչյան, 63 կգ Հրաչյա Պողոսյան, 77 կգ Մալխաս Ամոյան, 87 կգ Վիգեն Նազարյան և 130 կգ Դավիթ Օվասապյան:
Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով հաղթել է խորվաթ Անտոնինո Կամենյասևիին և անցել 1/4 եզրափակիչ։
Վիգեն Նազարյանը շատ ծանր գոտեմարտում 1:1 հաշվով հաղթել է Ավստրիայի ներկայացուցչին և շարժվում է առաջ:
Դավիթ Օվասապյանը 2:0 հաշվով հաղթել է գերմանացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչներից են սկսելու պայքարը Ռուդիկ Մկրտչյանը և Հրաչյա Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ․ Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի Արման Էլոյանի հետ
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակչում է