Քաղաքական 21:48 28/04/2023

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 150 քառակուսի կմ տարածք. ԱԳՆ խոսնակ

«Ադրբեջանական կողմի մտացածին խոսույթներն ու պահանջներն օրեցօր փոխվում են և ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ կարծում ենք նաև ողջ միջազգային հանրությանն արդեն դժվար է հետևել ադրբեջանական կողմի շահարկումներին»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին. «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը օրերս ութ նախապայման է առաջ քաշել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերում, Ադրբեջանի օկուպացված ութ գյուղերի ազատում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, որոնք Հայաստանի կողմից պետք է իրականացվեն Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման համար: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով»։ 

ԱԳՆ խոսնակն ասել է նաև. «Ասվածի օրինակ է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ադրբեջանական խոսույթը: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը նախ հայտարարում էր, որ միջանցքը փակ չէ, հետո՝ միջանցքը փակ է, այսպես կոչված, «բնապահպանական ակտիվիստների» կողմից, այնուհետև, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես «էկոակտիվիստներ» հանդես եկող անձինք պահանջեցին իրենց կողմից ստուգման ենթարկել միջանցքով անցնող Կարմիր խաչի ավտոմեքենաները և մարդասիրական բեռները: Հաջորդիվ այդ գործողությունները սկսեցին պատճառաբանել ականների մտացածին տեղափոխմամբ, ապա՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո, կրկին սկսեցին հայտարարել, թե միջանցքը բաց է, իսկ արդեն ապրիլի 23-ին, քայլեր ձեռնարկելով Լաչինի միջանցքում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աղաղակող խախտմամբ անցակետ տեղադրելու ուղղությամբ, ի ցույց դրեցին ամիսներ շարունակ պետական մակարդակով կազմակերպված բեմադրության իրական նպատակը:

Վերադառնալով բուն հարցին՝ պետք է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում: Հայտնի է, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայից պաշտպանվելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները կանխելու նպատակով արցախահայության կողմից ձևավորվել է պաշտպանության բանակ, որն այսօր էլ իրականացնում է իր ծառայությունը՝ գրեթե տասնամյակներ առաջ Ադրբեջանի կողմից ծրագրված նշյալ գործողությունների կյանքի կոչումը թույլ չտալու նպատակով: Պաշտպանության բանակը եղել և մնում է արդիական միմիայն Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ թվում՝ ԼՂ բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, սպանությունների, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղ սնունդի և դեղորայքի մատակարարման խափանման, գազի և էլեկտրականության մատակարարումների խափանման միջոցով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով բարձրաձայնվող ութ գյուղերին, թարմացնելով ադրբեջանական կողմի հիշողությունը՝ պետք է նշել, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք:

Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում:

Ցավալիորեն, Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան: Ավելին, անպատասխան է մնացել նաև 1975թ. սահմանային գծից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը, որը միանշանակ կնպաստեր սահմանային լարվածության նվազեցմանը և առկա մի շարք խնդիրների հասցեագրմանը:

Հայաստանը համոզված է, որ միայն կառուցողական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել բոլոր խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
ՍԱՏՄ-ն ԵՄ մեղր արտահանող ընկերությունների համար կարևոր տեղեկություններ է հրապարակել
Փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Աղբյուր` Panorama.am
13:08
Ծնունդդ շնորհավոր սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք. Բագրատ Սրբազանը՝ Հենրիկ Հակոբյանի շիրիմի մոտ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նրա հարազատները Եռաբլուրում էին՝ Հենրիկի շիրիմի մոտ։ Եռաբլուր այցելած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այդ մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
12:58
Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն այսօր չի մասնակցի ԱԺ դիմաց անցկացվելիք հավաքին։...
Աղբյուր` Panorama.am
12:41
Գեղակերտի աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր
«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած»։
Աղբյուր` Panorama.am
12:21
Մայր Հայաստան. Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գորիսում 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
11:41
Իրական լուսանկարը հաղթել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերների մրցույթում
Լուսանկարիչ Մայլս Աստրեյը FLAMINGONE անունով լուսանկար է ներկայացրել արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին։ Աշխատանքը զբաղեցրել...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել
Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնի առաջին օրը տուժել է 16 հազար մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:24
«Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սպառվեց տնային կալանքիս ժամկետը, այս ընթացքում կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց թոռնուհուս. Վահան Քերոբյան
«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է»։
Աղբյուր` Panorama.am
11:05
ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է
Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12...
Աղբյուր` Panorama.am
10:45
Չընկնել անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ. Ավինյանը խրախուսում է մեկ անձից գնումները
«Այս տեսակ աշխատանքները շատ կարևոր են, որ մենք չընկնենք այսպես ասած բյուրոկրատական անվերջանալի վախերի և անտրամաբանական ամեն ինչը մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
10:38
Վահե Հովհաննիսյան. Շարժման իրական «զենքը»
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հասկանում եմ , որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Քեյթ Ուինսլեթին դուր չի եկել «Տիտանիկ»-ում դի Կապրիոյի հետ համբուրվել
Ամերիկացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում Լեոնարդո դի Կապրիոյի հետ համբուրվը...
Աղբյուր` Panorama.am
10:08
Առավելագույն 15 րոպեից վթարված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից. Տիգրան Ավինյան
«Պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Անի Սամսոնյան. Իմ առաքելությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ավարտված է
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնում է, որ իր առաքելությունը կուսակցությունում ավարտված է:...
Աղբյուր` Panorama.am
09:55
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:43
Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել
Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մերջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը
Աղբյուր` Panorama.am
09:42
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2024 թ. հունիսի 17-ի հանդիպումները
Ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 17-ին D խմբում առաջին տուրի երկրորդ հանդիպումը կանցկացնեն Ֆրանսիան ու Ավստրիան։ Եվրո-2024,...
Աղբյուր` Panorama.am
09:34
Պատգամավորը հրապարակել է Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը
«Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի»,-նշում է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Գարեգին Երկրորդ. Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմատներով ջավախքցին Մատենադարանին է ընծայաբերել իր ընտանեկան մասունքը՝ 1789թ. նկարազարդ Ավետարան
Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մաշտոցյան Մատենադարանին է ընծայաբերել  իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարան, Վենետիկ, տպարան` Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
09:19
Հունիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Քաղաքագետ. Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմը սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը
«Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների' զանգվածային ձեռբակալություններ, արևանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց...
Աղբյուր` Panorama.am
07:49
Այսօր հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հունիսի 17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո...
Աղբյուր` Panorama.am
07:36
Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը
Իջևանի դատարանում այսօր  սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}