Մշակույթ 15:17 10/05/2023 Հայաստան

Մենք խելացի ազգից վերածվել ենք ճարպիկ ազգի ու դա շատ վնասներ է մեզ տալիս. նկարիչ Արթուր Մարտիրոսյան

Մայիսի 21-ին Նկարիչների միությունում կբացվի Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, UNESCO-ի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի «18 60» անհատական ցուցահանդեսը։

Panorama.am-ի հետ զրույցում Արթուր Մարտիրոսյանը բացահայտեց ցուցադրության խորագիրը. «Ցուցահանդեսը նվիրված է իմ 60-ամյակին։ Խորագիրը՝ «18 60», փակագծերը բացելով ասեմ՝ աշխատանքներ կան 18 տարեկանում եմ նկարել։ Ժամանակագրական հատված ունի՝ սկսում ենք վաղ շրջանի իմ գործերից մինչև այսօր արված աշխատանքներ։

Մեկ հեղինակի գործեր են, բայց ժամանակաշրջանները մերթ-մերթ միգուցե խառնվեն իրար, որպեսզի կապ առաջանա։

Բնականաբար, մարդն էությամբ փոխվում է, փոխվում են մեր մոտեցումները, մտածելակերպը։ Քիչ ենք փոխվում, բայց փոխվում ենք։ Լավ կլինի, որ ավելի շատ փոխվենք, քանի որ մարդը պետք է իրեն փոխվելու շանս տա։ Մենք հիմնականում վախենում ենք այդ փոփոխությունից»։

Ցուցահանդեսում ներկայացված են լինելու շուրջ 100 բնանկարներ, կոմպոզիցիաներ և լանդշաֆտային աբստրակցիաներ։

Արթուր Մարտիրոսյանը իր ցուցահանդեսին հրավիրում բոլոր նրանց, ովքեր սիրում են արվեստը, արվեստով կարող են ոգևորվել, ում կարող է արվեստը մի քիչ փոխել։

Արցախյան առաջին պատերազմի մասնակից նկարիչը 90-ականների սկզբի մութ ու ցուրտ տարիները բնութագրեց լուսավոր տարիներ, քանի որ մեր ազգի զարթոնքն էր։

«Բոլորս մասնակցում էինք մեր ազգի նոր էջի կերտմանը։ Լուսավոր հաղթանակներ ենք կերտել՝ մեր զրկանքներով, ցուրտ ու մութ ասելով։ Մեր ազգը հերոսացել է ու դրան բոլորն են մասնակցել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

Արվեստագետը պատերազմական թեման չի տեղափոխել արվեստ. «Դա մտածելով չի լինում։ Բնությունը, ծառը, փողոցը, տունը, լեռը, ամպը միգուցե ասեն այդ մասին։ Ես ինքս ընդգծված չեմ ուզել ասել»։

Ա. Մարիրոսյանի համար արվեստը  խոսելու, շփվելու առանձնահատուկ ձև է. «Արվեստն այդ շանսը տալիս է։ Երջանկության այդ կտորն ունենք։ Չճանաչել լեզուն, չիմանալ մարդուն, բայց արվեստի միջոցով շփվել։

Արվեստի միջոցով շփումն ամենաֆանտաստիկ, ամենալուրջ շփումն է, որտեղ արվեստը բոլորիս դարձնում է  մի ծնողի զավակներ։ Արվեստը բարություն է սփռում, բայց ոչ միայն բարություն, նաև այլ խնդիրներ։

Արվեստագետ ընկերներ ունեմ, վերջին շրջանում այնքան արագ ծերացան։ Կապում եմ մեր ժամանակների հետ։ Շատ արագ ծերացան, քանի որ արվեստագետը սպունգի նման այդ ծանր հոգեբանական երևույթներն իր վրա է վերցնում, որպեսզի հետո տա։ Դա փոխադարձ է։ Ուզի թե չուզի, պետք է վերցնի։ Այդ մտքերը, անհանգստությունները փնտրում են ու շատ արագ գտնում են նկարչին, իսկ նկարիչը բաց է, վերցնում է, դա իր գործիքն է՝ վերցնի, իր մեջ կրի ու հետո փոխանցի, նաև ինչ-որ մի տեղ պատկերի, գույների ձևով թելադրի, ուղղորդի, խորհուրդ տա, փորձի որոշ բան փոխել։  Նկարչությունը սիրուն բան նկարելու մեջ չէ, գեղեցիկից դուրս է նկարչությունը։ Նկարչությունը շատ ավելի այլ տեղեր պետք է փնտրել, քան գեղեցիկը»։

Նա համոզված է, որ մշակույթի միջոցով հնարվոր է փոխել քաղաքականություն։

«Այսօր նաև մշակույթը խլելու պատերազմ է։ Դա շատ ավելի լուրջ է, քան փողային, տարածքային վեճերը։ Մշակույթի դեմ պատերազմը,  մշակույթ խլելը նշանակում է ամբողջությամբ տիրանալ ոչ միայն հողին, նաև այդ հողի վրա ապրող մարդուն»։

Արթուր Մարտիրոսյանը համոզված է՝ պետք է ուժեղ լինել, իսկ դրա համար պետք է միասնություն։

«Մենք շատ անլուրջ ենք մոտենում այս հարցին՝ չհասկանալով, թե  վաղը մեր ժառանգներին ինչ երկիր ենք թողելու։ Խոսել պետք չէ, այլ բոլորս մտովի նույն ձևի մտածենք։ Դա է մեր փրկությունը։ Իրադրությունն այնպիսին է, որ մենք ուզենք-չուզենք պետք է փոխվենք։ Միասնական պետք է լինենք, որպեսզի փրկվենք ու փրկենք երկիրը։ Այդ դեպքում թող սահմաններն էլ բացեն, ինչ ուզում են թող անեն։ Եթե տկլոր ենք, միասնական չենք, օդի փոքրիկ խաղը մեզ կհիվանդացնի։

Մենք խելացի ազգից վերածվել ենք  ճարպիկ ազգի ու դա շատ վնասներ է  մեզ տալիս։  Ճարպիկի ոտքը կարճ է, տեսնում ենք բոլորս։

Մենք խելացի ազգից վերածվեցինք ճարպիկի, դրա համար այսպիսի վիճակում ենք»,- ասաց նկարիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}