![](https://panorama.am/news_images/948/2843917_1/putin_erdogan_4_v1.thumb.jpg)
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Կրեմլի կայքի հադորդմամբ, Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական և փոխշահավետ զարգացման գործում։
Նշվել է, որ թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցությունն իր առաջնորդին լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում գործնական երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Էրդողանն իր հերթին հաստատել է իր հանձնառությունը ընթացիկ ողջ օրակարգի շուրջ հետագա համատեղ աշխատանքի հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
- Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)