Հենրիխ Մխիթարյան. Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում
«Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղում խաղալու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- Football Italia-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին:
Նա նշել է, որ հաղթելու մեծ ցանկություն ունի, քանի որ դա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում:
«Մոտենում եմ կարիերայիս ավարտին, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հնարավորինս երկարաձգեմ»,- ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում:
Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մայիսի 16-ին Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին: Վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին: Football Italia-ն գրում է, որ երեկ Մխիթարյանը արդեն մարզվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է դարձել՝ արդյոք Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին
- Մխիթարյանը չի մասնակցի այսօրվա հանդիպմանը
- Նույնիսկ Մեսսին ու Ռոնալդուն չեն հասել դրան. Մխիթարյանին 1 խաղ է բաժանում Չեմպիոնների լիգայում, ՈՒԵԱ-ում և Կոնֆերենց Լիգայում հաղթելու համար
- Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում
- ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող