Մշակույթ 18:25 30/06/2023 Հայաստան

ARARAT թանգարանում բացվել է «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը՝ էպոսի ու արհեստական բանականության սինթեզով

Վայր, որտեղ հանդիպում են ավանդական-պատմականը, աշխարհահռչակ լեգենդն ու նորագույնը։ Վայրն ARARAT թանգարանն է, հերոսները՝ տարբեր ժողովուրդների էպոսները, ARARAT լեգենդար կոնյակ և արհեստական բանականություն։

«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը։

Նախագծի հեղինակները վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ և առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք պատկերավորվել են արհեստական բանականության օգնությամբ։

«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»․ այս աշխարհահռչակ ստեղծագործությունները` էպոսներ կամ դյուցազներգություններ են, որոնք պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Սակայն հերոսական սխրանքները, հրաշապատում դեպքերն ու տպավորիչ կերպարները բանահյուսության ու գրականության  այս հինավուրց տեսակի լոկ առաջին շերտերն են, իսկ խորքում՝ արժեքների պատմությունն է։

Համաշխարհային մշակույթի գանձարանում իրենց մնայուն տեղը զբաղեցրած այս կոթողային գործերն իրենց բազմազանությամբ ու տարբերություններով հանդերձ, ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Այս առանձնահատկությունն էլ հնարավորություն է տալիս էպոսը ստեղծող ժողովրդին ճանաչելու ինքն իրեն, ապա նաև բացում տարբեր ժողովուրդների միմյանց արժեքների ճանաչողության ճանապարհները։

Մարդկության մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից։ Եվ հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը սիրով  ներկայացնում է իր այցելուներին։

Ներկայացնում է որպես հարգանքի տուրք նրանց ճանապարհորդությանը դեպի ARARAT․․․

«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ և առաջ արժեքների որոնման պատմություն է։ Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ իմաստով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։

Մասնավորապես՝ ARARAT թանգարանի շրջայցերի դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմություն է։  Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր – ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - ասաց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Նախագծի շրջանակում Հոմերոսի «Ոդիսական» էպոսից ներկայացված է Ոդիսևսի ու Պենելոպեի հանդիպումը։ Նախագծի գրական խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանն ասաց, որ այս էպոսը հայտնի է որպես վերադարձի, հավատարմության պատմություն, ապա համեմատության անցկացրեց այս ցուցադրության հետ. «Կարծում եմ՝ այս նկարը հատուկ վերջում է ներկայացած, այսինքն՝ նորից վերադառնալ ARARAT թանգարան, ինչպես նաև՝ ARARAT կոնյակի հավատարմությունն իր ավանդույթներին, պատրաստման  եղանակներին»։

Նրա խոսքով, հայկական հիանալի «Սասնա Ծռերը» և համաշխարհային մյուս էպոսները յուրահատուկ մշակութային կոդեր են, որոնք իրենց տարբերություններով հանդերձ, ներկայացնում են համընդհանուր ու բոլոր ժամանակներում արդիական արժեքները. արիություն ու նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին ու համընդհանուր բարոյական նորմերին, վեհանձնություն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում և հավատ սեփական ուժերի ու արդար գործի հաղթանակի նկատմամբ։

Էպոսների ընտրության մասին խոսելիս՝ Հայկ Համբարձումյանն ասաց, քանի որ  Երևանի կոնյակի գործարանն է իրականացում նախագիծը, կարևորել են արժեքային համակարգերի  համապատասխանությունը։

«Մանրակրկիտ աշխատանք ենք տարել։ Երկարատև քննարկումների արդյունքում  մեծ տեքստերից գտել ենք համապատասխան հատվածներ, որոնք լինեն պատկերավոր, չլինեն պատերազմի, կռիվ մասին։ Օրինակ, «Սասնա Ծռեր» էպոսից ընտրել ենք  խաղաղ աշխատանքի, վեհանձության տեսարաններ»,- նշեց նա։

Հ. Համբարձումյանի խոսքով, այս նախագիծն իր համար կարևոր է այն առումով, որ նաև այս տարբերակով կարող են ներկայացնել, հանրայնացնել մեր էպոսը, ինչպես նաև համաշխարհային նշանակության մյուս կոթողային գործերը։   

Նախագծի աշխատանքները տևել են շուրջ 4 ամիս։ Նախագծի ընթացքի մասին խոսեց արհեստական բանականության մասնագետ Արեգ Զաքարյանը։ Նա աշխատել է Stable Diffusion մոդելով, քանի որ այն թույլ է տալիս լինել ճկուն։ Արեգ Զաքարյանի ներկայացմամբ, արհեստական բանականության գոյություն ունեցող բոլոր մոդելները,  որոնք զբաղվում են տեքստից պատկերի ստեղծմամբ, նորություն են. «Նորածին երեխա հասկացողության հետ գործ ունենք։ Պարզ է, որ այդ նորածին երեխան պետք է լինի կամակոր, թերզարգացած, շատ գործողություններ չի կարողանում անել։  Բայց նաև  շատ արագ է զարգանում այս տեխնոլոգիան։ Եթե հիմա սկսեինք այս նախագիծը, շատ խնդիրներ չէինք ունենա, ինչին հանդիպել ենք մեր ստեղծագործական գործընթացի ժամանակ, բայց որոնք հաղթահարվել են ու արդյունքում մենք ունենք այս աշխատանքները»։

ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանն ասաց, որ մշտապես մտածել են ունենալ մի վայր, որտեղ բացի համտեսների սրահից կլինի ցուցասրահ, որը կներգրավի նաև նոր մշակութային ուղղվածություններ, արվեստագետներ, տարբեր թանգարաններ՝  հանդես գալու իրենց ցուցադրություններով։

«Մեզ մոտ դա ստացվել է, համագործակցում ենք Հայաստանի տարբեր թանգարանների հետ։ Միշտ մեկս մյուսին օգնելով կարող ենք հաջողության հասնել»,- ասաց Առնո Թադևոսյանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:43
Ավտոկռունկի սլաքն ընկել է մոտակայքում կայանած բեռնատարի ծածկի վրա աշխատող քաղաքացու վրա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցում ավտոկռունկը ընկել է ավտոմեքենայի վրա. կա...
Աղբյուր` Panorama.am
07:35
Կոչուբաև. Այս քայլով ես մտնում եմ ակտիվ քաղաքականություն
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է նոր կուսակցություն հիմնելու մասին։ «Ես և իմ գործընկերները, ում հետ 6 տարի պայքարել եմ...
Աղբյուր` Panorama.am
07:32
Մայիսի 29-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Հայկ Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է. «Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես...
Աղբյուր` Panorama.am
23:18
Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է.ԲՏԱ նախարար
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
«Շողակաթ» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես այսօր Հայոց Հայրապետն ու եկեղեցականներն այցելեցին Սարդարապատի...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը. Մալյան
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը գրառում է կատարել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ «Если Правду можно говорить только шепотом, значит страну...
Աղբյուր` Panorama.am
22:17
Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքները. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է «Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային...
Աղբյուր` Panorama.am
22:08
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տոնախմբվել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տոնախմբվել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը «Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց...
Աղբյուր` Panorama.am
21:17
Կարեն Գրիգորյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված «11th Cherry Blossom Classic» մրցաշարի հաղթող
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են «Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացված «11th...
Աղբյուր` Panorama.am
20:48
Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել
 ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը․ Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր»...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում․ ՆԳՆ ՓԾ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը աղետի գոտում ՝ մայիսի 28-ի դրությամբ։ «Մայիսի 28-ի ժամը 17:00-ի...
Աղբյուր` Panorama.am
20:11
«Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է․ «Վեհափառ Տիրոջ ճանապարհը Սարդարապատում փակելու, ծաղկեպսակը հուշահամալիրից...
Աղբյուր` Panorama.am
19:59
Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան
Արցախի հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթածի միապետությունն այլևս...
Աղբյուր` Panorama.am
19:44
Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն՝ բողոքի ալիքի ֆոնին
Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Գործընթացը տեղի ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Պետք չէ զարմանալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճամփան են փակում, կամ իր կողմից դրված...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ամենայն Հայոց Հայրապետին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս դուրսպրծուկը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Ոստիկաններից զատ՝ չմոռանանք նաև նիկոլի ախռաննիկներին։ Հայտնի տեսանյութից պարզ երևում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.  կաթողիկոսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:57
«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, չի իմացել անգամ, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին
Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացնում Երևան մոլում
Երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել Երևան մոլում։ Նշենք, որ այսօր քաղաքացիների ակցիա իրականացրեցին նաև Սարդարապատի հուշահամալիրում։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը
«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը։ Մայրը փորքրիկին անվանակոչել է Արեն։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:08
Երկրաշարժ՝ Ստամբուլում
Թուրքիայի արևմտյան հատվածում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Թուրքիայի կառավարությանն...
Աղբյուր` Panorama.am
18:02
Իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն, զբաղված են, պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում. Արշակ Սրբազան
Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։
Աղբյուր` Panorama.am
17:50
Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»
«Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները։ Շարժման տարածած հայտարարության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև
Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանը դիմել է Ակոպովա -Ռախմանին զույգի տեղափոխության հարցով
Ռուս գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին  զույգի տեղափոխության վերաբերյալ Հայաստանը հարցում է ուղարկել Ռուսաստանին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսանողներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսանողներին՝ նշելով, որ Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չայցելելու մասին
10:21 28/05/2024

Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չայցելելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}