ARARAT Cherry. Նշանավորման երեկո
Սեպտեմբերի 2-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ ARARAT-ի համային շարքի նոր արտադրանքի՝ ARARAT Cherry-ին նվիրված երեկոն։
Լինելով Երևանի ամենախորհրդանշական վայրերից մեկը՝ Երևանի կոնյակի գործարանն իր դռները բացեց երեկոյի հյուրերի առջև՝ միևնույն ժամանակ միավորելով թե՛ պատմականը, և թե՛ ժամանակակիցը, թե՛ ավանդույթները, և թե' ստեղծագործական նոր դրսևորումները։
«Այսօրվա երեկոն նշանավորում է մեր նոր արտադրանքը՝ ARARAT Cherry-ն, որն արդեն մոտ երկու ամիս է հասանելի է մեր սպառողներին։ Բիզնես տեսանկյունից սա, իհարկե, բավականին կարճ ժամկետ է լիարժեք դատողությունների համար, այնուամենայնիվ առաջին արձագանքներն իրապես խոստումնալից են։ Վստահ եմ, որ 2019 թ. մեկնարկած ARARAT Flavors շարքի ռազմավարությունն այս արտադրանքով ևս կբացի նորանոր հեռանկարներ թե՛ ARARAT-ի դասական տեսականու, թե՛ համահոտային շարքի համար։ Ուրախ եմ, որ ARARAT-ն ունի երկրպագուների այսպիսի մեծ ընտանիք, ում մենք այսօր հյուրընկալում ենք ARARAT-ի սրտում՝ Երևանի կոնյակի գործարանում, և կիսում մեր ձեռքբերումները»,- մեկնաբանել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Երեկոյի շունչը ձևավորում էր Երևանի կոնյակի գործարանի վեհաշուք համալիրը, որտեղ ամեն մի անկյուն լի է բացահայտումներով՝ Արտաշես Հովսեփյանի քանդակներից մինչև ճարտարապետական անկրկնելի լուծումներով կառույցներ։
Երեկոյի խորհուրդը ամբողջացրեցին նաև մի շարք ինստալյացիաներ, որոնց շարքում էին հնացման մառանից հատուկ դուրս բերված տակառները, որոնք խորհրդանշորեն ներկայացնում էին կոնյակի հնացված սպիրտի գաղափարը, որը նաև ARARAT Cherry-ի նորարական արտադրանքի հիմքն է։
Հանրության շրջանում արդեն իսկ սիրված ARARAT Cherry խմիչքն ունի 30% թնդություն և առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որոնք վերածվում են երկարատև և աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի, ինչի շնորհիվ այս խմիչքը կարելի է վայելել թե' մաքուր մատուցմամբ, թե' կոկտեյլներում։
ARARAT Cherry-ն գալիս է համալրելու ARARAT Flavors շարքը, որում ներառված են ավելի վաղ թողարկված և արդեն իսկ սիրված ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն։
Այս նորարարական շարքի օգնությամբ բրենդը նոր զարկ հաղորդեց բարա-կոկտեյլային մշակույթին և առավել քան երբևէ հարստացրեց ARARAT-ի հիմքով պատրաստվող կոկտեյլների տեսականին։ Ամփոփելով այդ միտումը` Երևանի կոնյակի գործարանն իր հարկի տակ հյուրընկալեց երևանյան մի շարք բարեր՝ Phoenix-ը, Kong-ը, Minas-ը և The Kond House-ը, որոնք հյուրերին ներկայացրեցին ARARAT Cherry-ի հիմքով հատուկ պատրաստված կոկտեյլներ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան