Սյունիքից առևանգված զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվեցին 11.5 տարվա ազատազրկման
Սյունիքի մարզից մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը դատապարտվեցին 11 տարի և վեց ամիս ազատազրկման։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ ավելացնելով, որ դատախազը նրանց համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:
Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող երբ ասեք, այս տղաներին հիշեք»
- Առևանգված հայ զինծառայողների դատը՝ Սումգայիթում
- Սումգայիթում դատում են Սյունիքից առևանգած զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան