Արցախում վեչ մի պեն չկա...
Թշնամու կողմից պաշարված Արցախում խանութների դարակաշարերը դատարկ են։ Գների, ապրանքների տեսականու ցուցանակաների փոխարեն գրեթե բոլոր խանութների, վաճառակետերի ցուցափեղկերին ցուցանակներ են փակցված, որոնց վրա ձեռագրով նշված են վեչ մի պեն չկա, նույնիսկ տոպրակ։ Չկան կաթնամթերք, միրգ-բանջարեղեն, երեխաների կերեր, տակդիրներ, շաքարավազ, սիգարետ։ Թե երբ կլինի, արցախցի ձեռներեցներից մեկը գրավոր պատասխանել է. «когда-нибудь»։
«Ստեփանակերտի միրգ-բանջարեղենի խանութներում իրավիճակն այսպիսին է: Երբեմն որոշ ապրանքներ են հայտնվում և շատ արագ սպառվում: Տեղական արտադրանքը շրջաններից Ստեփանակերտ հասցնելն էլ վառելիքի սղության պատճառով դժվար է»,-գրում է Civilnet-ը։ ԱՅն իր ֆեյսբուքյան էջում Արցախում արված լուսանկարներ է հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցու պատասխանը՝ բոլոր հարցնողներին. Ո’չ, սիրելիներ, դուրս չենք գալու, մնալու ենք, ապրելու ենք մեր հողում
- Մագազինները` լոխ դափ դատարկ․ Արցախ 20 օր ոչ մի մթերք չի ներմուծվում
- Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ՝ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար․ Արթուր Թովմասյան
- «Շրջափակում» բառն արդեն չի փոխանցում այն, ինչ կատարվում է Արցախում, ճիշտ բառը «պաշարումն» է. Վրթանեսյան
- Կյանքը պաշարված Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան