Երասխում մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է
Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է, այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։
Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Հակոբյանը նշել է, որ շուրջ մեկ շաբաթ է՝ գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։
«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում», - ասել է տնօրենը։
Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ դրոշները
- Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Ադրբեջանական կողմը ուժի գործադրմամբ փորձում է խափանել մետալուրգիական գործարանի կառուցման ծրագիրը․ Միրզոյան