12:00 18/07/2023 Հայաստան

Որ գյուղերն առանց հացի չմնան․ արցախցի Հայկն իր թխած հացը տնետուն է տանում

Հայաստանի Հանրային ռադիոն գրում է. 

«Շրջափակումը ոչ միայն փոխել ու խմբագրել է արցախցիների կենցաղը, այլև մեծացրել մարդկանց պատասխանատվությունը։ 17-ամյա Հայկը ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերին ու Մարտակերտ քաղաքին հաց է մատակարարում։ Հայկենց ընտանիքը հացի փուռ ունի, ինքն էլ, չնայած վառելիքի սղությանը,  հացը փռից մարդկանց տներ ու խանութներ է հասցնում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում պատանի արցախցին պատմում է՝ ամեն ինչ անում են, որ շաբաթվա համար նախատեսված ալյուրի պաշարը չպակասի։ Այն խնայողաբար են օգտագործում, հաշվարկում են, որ ավել հաց չթխեն ու ալյուրը «չփչացնեն»։

Մոխրաթաղցի 17-ամյա Հայկի օրը շատ վաղ է սկսվում։ Գյուղում միակ հացի փուռն իրենցն է։ Հիմա ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերի հացը իրենք են թխում։

«Հիմնական գործը սկսվում է ինձանից, խմորը ես եմ հունցում, մաման ու պապան խմորը մատնաքաշի տեսքով բացում են, ունենք նաև «պեչնիկ»։ Առավոտ 8-ին արթնանում եմ, հացը տեղավորում եմ արկղերի մեջ ու շարժվում եմ»,-պատմում է արցախցի տղան։

Հայկի առաջին կանգառը Աղաբեկալանջ գյուղն է։ Այստեղ խանութ չկա, Հայկը հացը, կարելի է ասել, տնետուն է տանում։ Պատմում է՝ շրջափակումից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել, հիմա գիտի, որ պետք է ամեն ինչ անել, որ համագյուղացիներն ու հարևան գյուղի բնակիչները, առանց այն էլ բարդ պայմաններում, առանց հաց չմնան։

«Ազատ ժամանակ համարյա չեմ ունենում, ամեն ինչ անում եմ, որ տնեցիներին օգնեմ։ Առավոտ արթնանում եմ հացը բաժանում, երեկոյան էլ թխում ենք»։

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մեծ Շեն, Աղաբեկալանջ գյուղեր ու Մարտակերտի մի քանի խանութ․ Հայկենց փուռը օրական շուրջ 500-600 հաց է թխում։ Շրջափակումից հետո հացի պահանջարկը մեծացել է։ Արցախցի տղան պատմում է՝ ալյուրի խնդիրը հիմա ավելի բարդ է,  նախկինում տանը թխողներն էլ են արդեն ստիպված հաց գնում։ Չնայած պահանջարկին, Սայիյանների ընտանիքը որոշել է՝ հացը ոչ մի դեպքում չեն թանկացնելու։

«Շաբաթվա համար 20 պարկ ալյուր ստանում ենք ու ամեն ինչ անում ենք, որ մի շաբաթվա համար հերիքի։ Բաշխում ենք 20 պարկը 7 օրվա մեջ, որ ոչ մեկ հանկարծ առանց հաց չմնա»,- ասում է Հայկը։

Ամենամեծ խնդիրը հիմա վառելիքն է՝ պատմում է Հայկը։ Գյուղացիները չեն կարողանւոմ Մարտակերտ գնալ ու կիսադատարկ խանութներում հաց կամ մթերք փնտրել։ Այդ պատճառով էլ հաց մատակարարելու ամբողջ բեռն ինքն իր ուսերին է վերցրել, չնայած իրենց ընտանիքն էլ է դժվարությամբ վառելիք գտնում։

«Վառելիքի խնդիրն է շատ սուր, զոռով ենք վառելիք գտնում, գրեթե չի ճարվում։ Պատասխանատվությունն այն է, որ պետք ա շուտ արթնանաս մարդկանց չսպասացնես, մեքենային նայես, որ հանկարծ չփչանա ու հացը բոլորին հասնի ու տեխնիկական պատճառներով մարդիկ առանց հաց չմնան»։

Շրջափակման հետ փռում նաև աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել․ թխում են այնքան, որ ամբողջությամբ սպառվի, ոչ մի հատ ավել։ Հայկը հպարտությամբ է պատմում՝ չնայած ալյուրը քիչ է, բայց դեռ չի եղել մի օր, որ հաց չունենան»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լուսանկարները՝  Աստղիկ Քեշիշյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:34
Նիկոլը ստախոս է. Ինչպես են Դանիայում դիմավորել Փաշինյանին
Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանն այնքան էլ լավ ընդունելության չի արժանացել տեղի հայերի կողմից։ Թելեգրամի...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
«Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է և անցաթուղթ, վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ»,- լրագրողներին ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Սուտ, վախ ու փոքրություն. ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մամուլը, լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին. Բագրատ սրբազան
«Այսօր առիթ է վերստին մեր շնորհակալությունը հայտնել լրագրողական համայնքին և ասել, որ լրագրողները իսկապես մնացել են իրենց բարձրության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Իշխանությունը ֆեյսբուքն օգտագործում է զրպարտության ու կարծիքների բևեռացման նպատակով
ՍիվիլՆեթ անկախ լրատվամիջոցի  փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ  Համբիկ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ից շարժվում է Ժուռնալիստների միություն
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Սրբազանն ասաց՝ Ժողինստիտուտում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։ Նա ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
«Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլորեցնելը, խաբելը, ...
Աղբյուր` Panorama.am
10:45
MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
 MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 14-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը բարձրացել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Բեր, ատամները հանենք». Ատամնաբույժը Համբիկ Սասունյանի դեմքին հարվածած ոստիկանի մասին
Ոստիկանական մեքենայից Համբիկ Սասունյանին իջեցրին ու ազատ արձակեցին։ Բաժին չտարան։ Տեղեկացնում է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Հրապարակում ոստիկանական մեքենան, հետիոտնի անցումի վրա վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ստիլերների կողմից գրոհի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ սարքը 2023-ին վարակվել է RedLine-ով
Աշխարհում ստիլերների կողմից 2023-ին գրոհի ենթարկված սարքերի կեսից ավելին (55%) վարակվել է RedLine վնասաբեր ծրագրով (ստիլերը վնասաբեր ԾԱ-ի տեսակ...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հերիք ա, հերիք ա». Ոստիկանը՝ հրապարակից մեքենայից բերման ենթարկվածների քանակն ապահովելուց հետո
Հանրապետության հրապարակից բռնությամբ բերման են ենթարկում ցուցարաններին։ Ոստիկանական մեքենան քաղաքացիներով լցնելուց հետո ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Դանիելյան
«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ ժողովրդական շարժումը և երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ոստիկանները Թումանյան փողոցում ուժ գործադրելով քաղաքացուն դուրս բերեցին մեքենայից և տարան անհայտ ուղղությամբ
«Ցուցարարները փակել էին Թումանյան-Տերյան փողոցը, նրանց հետ են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը։ Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարին
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում,...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}