Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախի պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջև
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Արցխաի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։ Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն։ Ես լիահույս եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Դա է պահանջում Արցախի անվտանգությունը, դա է պահանջում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսական շահը։
Հակառակ կողմում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջ՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս։ Անկախություն, թե՞ ինտեգրացիա։ Արցախ, թե՞ Ադրբեջան։
Ես ուզում եմ, որ քվեարկության պահին պատգամավորները լավ հասկանան, թե պատմական ինչ մեծ պատասխանատվություն կա իրենց վրա դրված։ Ու Աստված ոչ արասցե, եթե առաջնորդվեն ոչ թե արցախահայության, այլ Ալիևի թելադրանքով։ Արցախն, իհարկե, այդ հարվածին էլ կդիմանա։ Բայց իրենք՝ երբեք»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն
- Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել