Շտաբ. Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել 23 տոննա ալյուր, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝բժշկական և հիգիենայի պարագաներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:
Տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ. ԿԽՄԿ ներկայացուցիչ
- ԿԽՄԿ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ. Ռուսական խաղաղապահ զորախումբ
- Բաքվից հայտնում են՝ Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
- Տ. Աբրահամյան. Արցախի իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև
- Արցախը համաձայնել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը