Մասիսում հուղարկավորեցին Արցախում թշնամու կողմից սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին
Մասիսի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցին Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին:
Լրագրողների հետ զրույցում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի ժաննա Գաբրիելյանը պատմեց, որ եղբայրներն այնքան ուրախ էին այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ասել են` ճանապարհները բացվել են, մայրիկը շոկոլադ է բերելու։
«Միքայելը 5-րդ դասարան էր, Նվերը 3-րդ դասարանում էր սովորում: Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերոտվ դպրոց էի պահում: Ասում էի՝ մինչև վերջին աշակերտը ես դպրոցը պետք է պահեմ, ասում էի՝ զանգը ուժեղ խփեք, երեխեք, թուրքը լսի, ինչքան ուժեղ, այնքան ավելի լավ, որ այնտեղ՝ պոստում խլանա: Այդ օրը 6 աշակերտիս ուղարկեցի տուն, կարծելով, որ ամեն ինչ լավ պետք է լիներ։ Այդ օրը ժամը 11:00-ից կրակոցներ են եղել, սակայն այնքան էինք տարված եղել դասապրոցեսով, որ չեն լսել:
Տուն գնալուց հետո կրակոցներն ուժեղացել են։ Իրենց թաղամասը ներքում է, մերը վերևում, դրա համար հրաշքով փրկվեցինք։
Գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին մի վայրում, որ պետք է պատսպարվեին, բայց թշնամին ոչ մի բանի չի նայում, թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ ու այդ պահին զոհվեցին: Շատ երեխաների ծնողները Ստեփանակերտ էին գնացել»,- ասաց նա։
Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում սպանված այս երկու բալիկների հուղարկավորությունը վաղն է,Մասիսում․ Զոհրաբյան
- Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, uպանվել է. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան