![](https://panorama.am/news_images/972/2915346_1/mhm0153702_thumb_v1.thumb.jpg)
Սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանում ձերբակալվել է հավաքի 529 մասնակից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը։ Որպեսզի պատկերացնեք առկա բռնաճնշումների մասշտաբները։
Սեպտեմբերի 22-ին հարցում եմ ուղարկել Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պատկերացում ունենանք բռնաճնշումների մասշտաբների և մարդկանց ստացած վնասվածքների մասին։
Անցած շաբաթվա ընթացքում որպես հարցման պատասխան ստացել եմ հետևյալ պատկերը։
«2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալման են ենթարկվել հավաքի 529 մասնակից։ Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 6 անձի մոտ, որոնցից 3-ը մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց, 2 անձ ներկայացրել են հաղորդումներ, իսկ 1 անձի մոտ արձանագրվել է ձեռնաշղթայի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածք»։
Ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:
Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց նկատմամբ ապօրինի կալանքի ժամկետներն անընդհատ երկարաձգվում են:
Բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի. Սաղաթելյան
- ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, դասախոս Ցոլակ Ակոպյանը
- Մայթերից բերման ենթարկվածները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ
- ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց
- Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգում են. Տիգրան Աբրահամյան
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնողներին
- Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք
- Ոստիկանները բերման են ենթարկում Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին
- Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)