Քաղաքական 10:33 15/11/2023 Աշխարհում

Սասունյան. Նյու Յորքի քաղաքապետի քարոզարշավը մանրամասն զննելուց հետո, FBI-ը խորացել է Թուրքիայի հետ նրա կապերի մեջ

Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այժմ ընդլայնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի և թուրք պաշտոնյաների ու անհատների միջև կապերի իր հետաքննությունը՝ ենթադրյալ ապօրինի դրամահավաքի առնչությամբ:

Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ FBI-ը ներխուժել է քաղաքապետի նախընտրական քարոզարշավի դրամահավաքի տուն և առգրավել երեք iPhone, երկու համակարգիչ և զանազան փաստաթղթեր: Ադամսի փաստաբան Բոյդ Ջոնսոնն ասաց, որ ստուգայցից հետո «բացահայտվել է, որ մի անձնավորություն վերջերս ոչ պատշաճ է վարվել»։

Դրանից հետո, FBI-ը փողոցում անսպասելիորեն կանգնեցրել է քաղաքապետին և վերցրել նրա երկու բջջային հեռախոսներն ու iPad-ը՝ դատարանից խուզարկության հրամանագիր ստանալուց հետո։ FBI-ը պատճենել է նրա էլեկտրոնային սարքերի պարունակությունը և դրանք վերադարձրել քաղաքապետին։ Ադամսը չեղարկել է Պուերտո Ռիկո ծրագրված ուղևորությունը, որտեղ նա պետք է մասնակցեր մի կարևոր քաղաքական համաժողովի:

Առկա են երեք կարևոր իրողություններ այս վերջին զարգացումների հետ կապված.
1)    Դաշնային կառավարությունն ավելի է մոտենում քաղաքապետի և թուրք պաշտոնյաների ու անհատների միջև անձնական կապերի հետաքննությանը, որոնք հնարավոր է ապօրինի ներդրում են ունեցել նրա քաղաքական քարոզարշավում:

2) Դատարանից խուզարկության հրամանագիր ստանալու համար FBI-ը պետք է դատավորին ներկայացներ քաղաքապետի կամ նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր ապօրինությունների մասին հավաստի ապացույցներ: Նման հրամանագիր ևս ստացվել էր դատարանից՝ անցյալ շաբաթ քաղաքապետի դրամահավաքի տանը խուզարկություն կատարելու համար։

3) Քաղաքապետին անսպասելիորեն փողոցում կանգնեցրել էին իր էլեկտրոնային սարքերը վերցնելու համար, որպեսզի նա հնարավորություն չունենար ջնջել կամ փոփոխել իր սարքերի տեղեկատվությունը:

«Նյու Յորք թայմս» թերթը 2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդել է, որ FBI-ը «քննում է, թե արդյոք Ադամսը վերացրել է համապատասխան կանոնակարգերը թուրքական կառավարության համար»: Ըստ լուրերի, «2021 թվականի Դեմոկրատական կուսակցության քաղաքապետի նախնական ընտրություններում հաղթելուց հետո Էրիկ Ադամսը հաջողությամբ ճնշում է գործադրել [Նյու Յորքի] քաղաքային պաշտոնյաների վրա՝ թույլ տալու Մանհեթենի բարձրահարկ շենքի բացումը, որտեղ տեղակայվել է Թուրքիայի հյուպատոսությունը»:

«Նյու Յորք թայմսը» բացահայտել է, որ «Դաշնային իշխանությունները հետաքննում են, թե արդյոք քաղաքապետ Էրիկ Ադամսը երկու տարի առաջ իր ընտրվելուց շաբաթներ առաջ ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցների վրա, որպեսզի նրանք վավերացնեն Մանհեթենում թուրքական կառավարության հյուպատոսության նոր բարձրահարկ շենքը, չնայած նրա անվտանգության հետ կապված մտահոգություններին, ասել են գործին տեղյակ երեք անձինք»։

«Նյու Յորք թայմսը» հավելել է, որ «Հուլիսին Դեմոկրատական կուսակցության քաղաքապետի նախնական ընտրություններում հաղթելուց հետո Ադամսը 2021 թվականի ամառվա վերջին կապ է հաստատել այն ժամանակվա հրշեջ ծառայության հանձնակատար Դանիել Ա. Նիգրոյի հետ և հորդորել նրան թույլ տալ թուրքական կառավարությանը զբաղեցնել շենքը, առնվազն ժամանակավոր հիմունքներով: Շենքը դեռ չէր բացվել, քանի որ հրշեջները նշել էին անվտանգության խնդիրների մասին և հրաժարվել հաստատել դրա զբաղեցումը՝ հայտնել են որոշ մարդիկ: Արձանագրությունները ցույց են տալիս, որ շենքը դեռ շահագործվում է ժամանակավոր զբաղեցման վկայականով»:

Քաղաքապետի միջամտությունը հնարավորություն է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «իրականացնել 300 միլիոն դոլար արժողությամբ 35 հարկանի աշտարակի հանդիսավոր բացումը 2021 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք կատարած իր այցի ժամանակ, չնայած հակահրդեհային անվտանգության համակարգի բազմաթիվ թերություններին՝ ըստ գործին ծանոթ մարդկանց և քաղաքային գրառումների», հայտնում է «Նյու Յորք թայմսը»:

«Դաշնային քրեական հետաքննությունը մասամբ կենտրոնացել է այն բանի վրա, թե արդյոք Ադամսի 2021 թվականի քարոզարշավի ժամանակ թաքուն գործարք է եղել թուրքական կառավարության, ներառյալ Նյու Յորքում գտնվող նրա գլխավոր հյուպատոսության հետ՝ անօրինական կերպով օտարերկրյա գումարներ ուղղելու համար նրա գանձարանը՝ համաձայն «Նյու Յորք թայմսի» կողմից ձեռք բերված խուզարկության հրամանագրի, որով այս ամիս FBI-ը խուզարկել է քաղաքապետի գլխավոր դրամահավաքի տունը... Ադամսի կապերը թուրքական կառավարության և համայնքի հետ երկար տարիների պատմություն ունեն։ Որպես Բրուքլինի շրջանի ղեկավար՝ նա ակտիվորեն սիրաշահում էր հարավային Բրուքլինի թուրքական համայնքի հարուստ անդամներին: 2015 թվականի օգոստոսին Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը վճարել է Ադամսի ավիատոմսի, հյուրանոցի և ցամաքային տրանսպորտի համար՝ Թուրքիա մեկնելու համար, ըստ ֆինանսական հաշվետվությունների։ Այնտեղ Ադամսը քույր քաղաքի պայմանագիր է ստորագրել Ստամբուլի Ուսքուդարի քաղաքապետարանի հետ, որը մեկն էր այն մի քանի քաղաքներից, որտեղ նա մեկնել էր որպես շրջանի ղեկավար: Նա նաև այցելել է Բախչեշեհիր համալսարանը, որը հիմնել է նույն թուրք բարերարը, որը հիմնադրել է «Բեյ» Ատլանտիկ համալսարանը Վաշինգտոնում», գրում է «Նյու Յորք թայմսը»:

Ավելին, FBI-ը հետաքննում է «KSK Construction-ի՝ թուրք ներգաղթյալներին պատկանող Բրուքլինի շինարարական ընկերության դերը, որը 2021 թվականի մայիսի 7-ին կազմակերպել էր դրամահավաք Ադամսի համար: Այդ օրը 48 նվիրատու, այդ թվում՝ ընկերության սեփականատերերը, աշխատակիցները և նրանց ընտանիքները, ինչպես նաև շինարարության և անշարժ գույքի ոլորտում աշխատող այլ անձինք, նվիրաբերել են 43600 դոլար՝ ըստ Ադամսի քարոզարշավի զեկույցների: Այդ ներդրումները հնարավորություն տվեցին նրան ստանալ ևս 48 հազար դոլար հանրային  համապատասխան ֆոնդեր՝ ընդհանուր առմամբ մոտ 92 հազար դոլար», ըստ «Նյու Յորք թայմսի»։

Նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի կողմից հիմնադրված «Թուրքեն» հիմնադրամի խորհրդի երեք ամերիկացի անդամներ 6000 դոլար են նվիրաբերել Ադամսի քարոզարշավին 2018-2021 թվականներին, հայտնում է The City կայքը։ Հիմնադրամը գրանցված է որպես օտարերկրյա գործակալ ԱՄՆ արդարադատության նախարարությունում:

Բրուքլինի շրջանի այն ժամանակվա ղեկավար Էրիկ Ադամսը, տարօրինակ կերպով, խաղացել է ինքն իր կերպարը 2017 թվականի թուրքական «Նյու Յորքի հեքիաթը» ռոմանտիկ կատակերգության մեջ, որտեղ երկու թուրքեր նրանից խնդրում են քաղաքական առանձնաշնորհումներ, իսկ նա ասում է, որ չի հասկանում նրանց: Ֆիլմում Ադամսը ասում է թուրքերին. «Բրուքլինը սիրում է Թուրքիան։ Բրուքլինը ամերիկյան Ստամբուլն է։ Մեզ դուր է գալիս ձեր կերակուրը, մենք սիրում ենք ձեր երաժշտությունը, բայց ես թուրքերեն չեմ հասկանում, սակայն մենք կարող ենք սելֆի անել»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}