ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումն, իհարկե, չի բխում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ Զախարովա
«Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումն, իհարկե, ափսոսանք է առաջացնում», - չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հանդիպումներին Հայաստանի չմասնակցելու հարցին:
Նա ընդգծել է՝ Մոսկվայում չեն կարծում, որ նման որոշումը բխում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը, խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Ըստ էության, դա բաց դռներ է թողնում Երևանի համար և թույլ է տալիս հետագայում միանալ աշխատանքին»,- պարզաբանել Է Զախարովան՝ հույս հայտնելով, որ հայ գործընկերներն առաջիկայում կօգտվեն այդ հնարավորությունից։
Նրա խոսքով, Մոսկվայում համոզված են, որ ՀԱՊԿ-ը, առավել ևս ներկա պայմաններում, կոչված է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային կայունության ապահովման առումով:
«Հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մոնիտորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։ Այն ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցուցադրել իր լիակատար անարդյունավետությունը ևկատարում է խնդիրներ, որոնք հեռու են հայտարարվածց», - ասել է Զախարովան։
Անդրադառնալով Արցախից տեղահանված անձանց ճակատագրի՝ նա նշել է. «Այսօր 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Երևան։ Այն ձևավորվել է հայկական կողմի կարիքների հիման վրա, պարունակում է և սննդամթերք, և տաք հագուստ, և շարժական էլեկտրակայան»։
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Պեսկով
- Ես նույնպես չեմ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը. Ալեն Սիմոնյան
- Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
- Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ