![](https://panorama.am/news_images/978/2932740_1/download.thumb.png)
ԱՄՆ նախահագները միլիարդավոր դոլարներ են ստացել Կիևին ռազմական օգնության հաշվին
Ամերիկյան նահանգների մի մասը միլիարդավոր դոլարների եկամուտ է ստացել Ուկրաինային ռազմական օգնության հաշվին։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան վարչակազմի տարածած տվյալները:
Գործակալության տեղեկատվության համաձայն, որի տրամադրության տակ են հայտնվել համապատասխան փաստաթղթերը, ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին է բաժանել քարտեզներ՝ ըստ ֆինանսական վիճակի և ներդրումների, որոնք կազմում են մոտ 27 միլիարդ դոլար «զինամթերք և մարտավարական մեքենաներ գնելու համար»:
Ամենամեծ եկամուտը՝ 2,364 մլրդ դոլար, ստացել է Փենսիլվանիա նահանգը։ Փաստաթղթերի համաձայն՝ նահանգում զգալի ներդրումներ են կատարվել զենք-զինամթերքի ստեղծման համար։ Արիզոնա նահանգը Կիևին ԱՄՆ աջակցության շնորհիվ ստացել է 2,196 միլիարդ դոլարի շահույթ, Տեխաս նահանգը` մոտ 1,45 միլիարդ դոլարի ֆինանսավորում 155 մմ տրամաչափի արկերի և այլ զինատեսակների արտադրության համար։
Խոշոր գումարներ ստացած չորս նահանգներում՝ Արիզոնայում, Փենսիլվանիայում, Արկանզասում և Վիսկոնսինում, տեղակայված են արտադրական ձեռնարկություններ, որոնք ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրեր են կնքել Ուկրաինային փոխանցելու համար նախատեսված սպառազինությունների արտադրության համար: Ավելի քան 18 միլիարդ դոլար բաշխվել է 20 նահանգների ձեռնարկությունների միջև։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)