Սելին Դիոնի քույրն անկեղծացել է. Երգչուհին չի կարողանում կառավարել մկանները
Կանադացի լեգենդար երգչուհի Սելին Դիոնն այլևս չի կարողանում կառավարել իր մկանները։ Daily mail-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է երգչուհու ավագ քույրը՝ Կլոդետը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ հիթմեյքերն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր չեղարկել «My Heart Will Go On» խորագրով համերգային համաշխարհային շրջագայությունը։ Նրա 74-ամյա քույրը ենթադրում էր, որ 55-ամյա Սելինը բեմ վերադառնա նյարդաբանական խանգարման դեմ պայքարից հետո։
Սելինի հիվանդությունն անբուժելի է, այն սաստիկ ազդում է մարմնի շարժունակության վրա:
«Նա քրտնաջան աշխատում է, բայց չի կառավարում իր մկանները: Նա միշտ կարգապահ է եղել։ Մեր բոլորի երազանքն է, որ նա բեմ վերադառնա։ Ի՞նչ կարգավիճակով։ Ես չգիտեմ։»,- ասել քույրը։
Հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում՝ մեկ մլն մարդուց մեկի մոտ։ Իսկ սա նշանակում է, որ հիվանդության բուժման հետազոտություններն էլ քիչ են, իսկ բուժման առաջընթացը շատ դանդաղ է։
«Ձայնալարերը մկաններ են, և սիրտը նույնպես մկան է»,-ասել է քույրն ու ավելացրել, որ Սելինի ընտանեկան բարեգործական հիմնադրամը՝ Maman Dion հիմնադրամը, հեղեղվել է աստղին աջակցող հաղորդագրություններով:
Հարակից հրապարակումներ`
- Հազվագյուտ հիվանդությամբ տառապող Սելին Դիոնին դեղամիջոցները չեն օգնում
- Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով կրկին չեղարկել է համերգները
- Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն
- Սելին Դիոնը չեղարկել է առաջիկա բոլոր համերգները