Մշակույթ 09:43 31/12/2023 Հայաստան

Նարե Մկրտչյան. Ծիծեռնավանքի քարին ավելացավ Արցախի մեկ այլ վայրից բերված ծաղիկը

Օրեր առաջ հրապարակվել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները: Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է  Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ 

«Սա, իրապես, Հայ կինոյի համար նշանակալի իրադարձություն է, մեծ նվաճում և ձեռքբերում: Առաջին անգամ է, թերևս, պատմության մեջ, որ Հայաստանից պետական Ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմն ընդգրկվում է «ՕՍԿԱՐ»-ի մրցանակաբաշխության SHORTLIST-ում»,- նշել են Հայաստանի Կինոգործիչների միությունից։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հայկական թեմայով ֆիլմն  ընդգրկվում «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցուցակում։

Ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) վավերագրական ֆիլմը 2017-ին ընդգրկված է եղել «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, պատմում է մի թուրք կնոջ մասին, ով իմանում է, որ ծագումով հայ է։

Նարե Մկրտչյանն ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր է, ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Պրոդյուսերական ֆիլմացանկը հասնում է 60-ի:

Panorama.am-ը զրուցել է Նարե Մկրտչյանի հետ ինչպես «Տան մյուս կողմը» ֆիլմի, այնպես էլ ներկա գործունեության մասին։

Panorama.am- «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) վավերագրական ֆիլմը «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակ է եղել։ Ինչպե՞ս էր ֆիմը հայտնվել ցուցակում և Հայաստանի կողմի՞ց էր այն ներկայացված։

Նարե Մկրտչյան- Ինձ համար շատ ուրախալի էր, քանի որ առաջին անգամ էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության  կարճ ցուցակում։ Ընդհանրապես, առաջին անգամ էր, որ հայկական թեմայով որևէ ֆիլմ մտել էր կարճ ցուցակ։ Բայց ինձ համար Հայոց ցեղսպանության թեման էր կարևոր։ Այդ ժամանակ ԱՄՆ դեռ չէր ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Կարևոր էր, որ Ամերիկյան ակադեմիան նայեց, գնահատեց ու մտավ կարճ ցուցակ։

Ֆիլմը ներկայացված չէր Հայաստանի կողմից, քանի որ ոչ թե հայկական, այլ ամերիկյան  արտադրության էր, թիմի մեծ մասը օտարազգիներ էին։

Բայց այն փաստը, որ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը դարձավ առաջին ֆիլմը, որ ներկայացված է Հայաստանի կողմից ու մտավ կարճ ցուցակ, շատ ուրախալի է, Հայաստանի անունն է հնչում միջազգային ցուցակում։ Շատ կարևոր հաղթանակ է։  Ուզում եմ՝ մենք բոլորս օգնենք իրենց։ Այս դեպքում հայերի աջակցության կարիքը կա, լինենք միասնական։ Երբ իմ ֆիլմը կարճ ցուցակում էր, չստացա այդ օգնությունը, բայց այդ աջակցությունը, ուժեղ թիկունքը շատ կարևոր է այս դեպքում։

Երբ հայերից որևէ մեկը որևէ ասպարեզում հաջողությունների է հասնում, կարևոր է գնահատենք, աջակցենք։ Ուզում եմ «Ամերիկացի» ֆիլմի դեպքում աջակցությունն իսկապես լինի, ոչ թե ուղղակի մի քանի բառերով։ Միայն բառերը բավարար չեն։ Դա ես իմ օրինակից հասկացա։
Իսկապես կարևոր է, որ Հայաստանից ներկայացված ֆիլմը կարճ ցուցակում է։ Հայաստանն արժանի է դրան։

Panorama.am-Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է. ինչո՞ւ անդրադարձաք այդ թեմային, հե՞շտ էր ներկայացնել հայոց պատմության այդ ողբերգական էջը։  Ո՞րն էր ֆիլմի հիմնական մեսիջը և ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն ծառայեց իր նպատակին։

Նարե Մկրտչյան-Իմ նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են։ Ցեղասպանությունը միշտ եղել է իմ պատմության, ինքնության մասը, այդ առումով ցանկացա նկարահանել ֆիլմ, որը ոչ միայն Ցեղասպանության, այլ նաև ինքնության մասին է, նաև ուզում էի շոշափել թշնամի հասկացողությունը. ինչպես է լինում, որ դու մտածում ես՝ ինչ որ մեկը քո թշնամին է, հանկարծ մի օր արթնանում ես  ու հասկանում, որ դու ես այդ թշնամին։

Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, բայց նաև ինքնության, թշնամի հասկացողության  մասին է։

Ֆիլմով ուզում էի ցույց տալ, որ կարևոր է լույսը հաղթի մթությանը։

Նաև ինձ համար կարևոր էր ներկայացնել  Հայոց ցեղասպանությունն օտարներին և ցույց տալ ցեղասպանության ժխտման աբսուրդը և ինչպես կարող է մի բան, որը կատարվել է 100 տարի առաջ, դեռ ազդեցություն ունենա երկու կողմերի վրա էլ՝ ցեղասպանությունը վերապրածների ու այն մարդկանց, պետության, որոնք կատարել են ցեղասպանությունը։

Այդ ժխտման ցավն էի ուզում ցույց տալ՝ ամեն փաստ կա, պատմությունը կա, բայց ինչ որ քաղաքական խաղերի պատճառով իրականությունը ժխտվում է։ Եթե սուտը շարունակի ընդունվել, որևէ դեպքում, ոչ միայն Ցեղասպանության, վերջում այդ սուտը շատերի համար դառնում է  ճշմարտություն։
Իմ կարծիքով, աշխարհը հիմա այս վիճակում է, քանի որ մենք, որպես մարդկային ցեղ, շատ ստեր չենք բացել, քանի որ դա մեզ ձեռնտու չէ եղել։

Ֆիլմը, կարծում եմ, ծառայեց իր նպատակին՝ Ակադեմիան  ընդգրկեց ֆիլմը կարճ ցուցակում, բայց նաև այն առումով, որ օտարներ նայում էին, զգում մեր զայրույթը, ցավը։ Ինձ համար կարևոր էր, որ մարդկային ձևով կարողացա մեր տառապանքը հասցնել ուրիշներին։

Բայց միաժամանակ չէի ուզում մեզ ներկայացնել որպես զոհ։ Չեմ կարծում, մենք զոհ ենք,  մենք վերապրած են, մենք ահավոր ուժեղ ենք։ Դա նույնպես կարևոր էր։ Զգում էր դա նաև հայ հանդիսատեսը.  հայերն ասում էին, որ իրենց համար շատ բուժիչ էր այս ֆիմը։

Իհարկե, շատ դժվար է ներկայացնել այդ ողբերգական էջը։ Ինձ համար շատ անձնական թեմա էր։ Անցնում էի տարբեր էմոցիաների միջով՝ զայրույթ, ցավ։ Նաև բուժիչ հատկություն ուներ։ Կարծում եմ՝ արվեստը պետք է միշտ էլ օգտագործվի բուժման համար։

Panorama.am-Դեռ 2016-ին ասել էիք, որ շատ կցանկանաք այն ցուցադրվի Թուրքիայում: Արդյո՞ք ցուցադրվել է։ Ո՞ր երկրներում է ներկայացվել և ի՞նչ արձագանք է ստացել։

Նարե Մկրտչյան-Ֆիլմն այդպես էլ Թուրքիայում չցուցադրվեց։ Դա, ճիշտն ասած, իմ ընտրությունն էր, ուզում էի, որ իմ հերոսուհին ապահով լինի։ Երբ ընդգրկվեց «Օսկարի» կարճ ցուցակում, հասկացա, որ իր անվտանգությունը պետք է լինի առաջնային։

Ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ-ում թուրք հանդիսատեսի համար։ Ի զարմանս ինձ, շատ լավ արձագանք ստացավ, ներկաներն ասացին՝ կամուրջի մյուս կողմում իրենք սպասում են իրական երկխոսությանը։  Հասկանալի է, որ մարդիկ տարբեր են. ովքեր եկել էին, ավելի բաց էին ու պատրաստ էին լսելու մեսիջը։ Իրականում չգիտեմ՝ եթե Թուրքիայում ցուցադրվեր, ինչպես կանցներ, բայց ինձ համար ամենակարևորն էր՝ ֆիլմով մեր պատմությունը հասցնել մարդային սրտերին։

Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ավստրալիա, Անգլիա, Շվեյցարիա, Իրաք, Հայաստան, Մեքսիկա, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և համալսարաններում, միշտ լավ արձագանքներ եմ ստանում։ Մինչև հիմա էլ, որտեղ ցուցադրվում է, բոլոր տոմսերը վաճառվում են։

Panorama.am-Հիմա ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում։

Նարե Մկրտչյան-Աշխատում եմ պատերազի մասին ֆիմի վրա, որտեղ նաև անդրադառնում են հողին ու մարդու կապին հողի հետ, բաժանումը հողից ու միմյանցից, բաժանումը մայր մոլորակից ու միմյանցից։

Panorama.am-Դուք  2020-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի Ծիծեռնավանքում վերջին աղոթողներից եք եղել։ Ի՞նչ եք հիմա զգում, երբ արդեն ամբողջ Արցախն է թշնամու հսկողության տակ։

Նարե Մկրտչյան-Այո, ես Ծիծեռնավանքի հանձնումից 40 րոպե առաջ դուրս եկա այնտեղից։ Ինձ ասում էին՝ խելագար եմ, ինձ ադրբեջանցիներ տանելու են, գերի եմ ընկնելու։ Երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ խելագրար քայլ էր, բայց ինձ համար կարևոր էր։ Քանի դեռ 2020  թվականի պատերազմն էր, ինձ մոտ այն տպավարությունն էր, որ իմ նախնինները կորցնում եմ իրենց հողերը, եկեղեցիները, իսկ այդ պահին ես կարող էի գնալ ու մի պահ շոշափել։ 1915 թվականի ցեղասպանության ցավն էր, որ կար իմ մեջ, երևի ժառանգական անցած կապն էր, որ ինձ մղեց գնալ ու նկարահանում անել հանձնումից մի քանի րոպե առաջ։

Շատ նկարահանումներ եմ արել Արցախում ու երբ նայում եմ այդ կադրերը, կարծես երազ լինի՝ կա և չկա։ Ինձ թվում է՝ կորստի զգացողությունն այնքան ուժեղ է, որ դեռ չեմ կարողանում լիովին հավատալ։

Ծիծեռնավանքից ինձ հետ քար էի բերել։ Վերջին իրադարձություններից հետո երբ եկա ու գնացի Կոռնիձոր նկարահանումների, արցախցի մի աղջիկ ինձ ծաղիկ նվիրեց, որը բերել էր Արցախից։ Ծիծեռնավանքի քարի կողին ավելացել է ծաղիկը որպես հուշ, բայց ինչպես ասացի, լիովին չեմ կարողնում ընդունել այդ կորուստը։ Գիտեմ, որ կամաց- կամաց ստիպված եմ լինելու զգալ այդ ահավոր ցավը։ Որպես ռեժիսոր, ես պետք է զգամ այն, որպեսզի կարողանամ հասցնել հանդիսատեսին։

Ուզում եմ նաև շոշափել այդ ահավոր սերն ու կորուստը։  Այս երկուսն այնքան մոտ էին իրար։ Մտածում եմ՝ գուցե արցախցիներն այդքան պաշտում էին Արցախը, որովհետև կորուստը միշտ կողքին էր։ Բայց սերն ահավոր ուժեղ է. հնարավոր է ավելի ենք սիրում, երբ այդ կորուստն ավելի մոտ է։

Panorama.am-Դուք ֆիլմ եք նկարահանում այն 6 զինծառայողների մասին, որոնք  ավելի քան 70 օր անհայտության մեջ մնալուց հետո փրկվել էին։ Ո՞ւր եք հասել։ Այն այդ տղաների պատմությունն է ներկայացնելո՞ւ։

Նարե Մկրտչյան- Հենց այդ ֆիլմն է շոշափում հողի հետ կապը։ 70 օր բնության մեջ էին, անտառներում էին թաքնվում։ Իրենց շնորհիվ ես հիմա շատ ուժեղ կապ ունեմ Հայաստանի, Արցախի հետ, շատ ճամփորդեցինք միասին, շատ ժամանակ էինք անցկացում բնության մեջ ու շոշափում կապը բնության հետ։ Տղաներից մեկն Արցախից էր, իր հետ շատ օրեր ենք անցկացրել Արցախում։

Panorama.am-Արվեստի, կինոյի միջոցով ազգային, համազգային, համաշխարհային խնդիրներ վերհանելով՝ հնարավո՞ր է հասնել դրանց լուծմանը կամ գոնե այդ լուծման ճանապարհները ցույց տալ։

Նարե Մկրտչյան-Այո, ես կարծում եմ, որ արվեստի, կինոյի միջոցով հնարավոր է համազգային, համաշխարհային խնդիրները հասցնել ինչ-որ լուծման, քանի որ, իմ կարծիով, արվեստը, կինոն ավելի հասանելի է մարդկանց մեծ զանգվածների, ավելի հասանելի է մարդկանց սրտերին։ Արվեստը չունի ազգություն, կրոն, իր մեջ կա ասվածային ուժ, մաքուր ստեղծման էներգիան, որ հոսում է իր միջով, երբ գնում է  ստեղծագործական աշխատանքը։ Ես կարծում եմ՝ երբ լինում է  պատերազմ, կործանում, դրան պետք է պատասխանել արվեստով, ստեղծագործությամբ, քանի որ մթությանը կարող ես հաղթել միայն  լույսով, կործանմամբ հնարավոր չէ հաղթել կործանումով:

Պետք է լսենք արվեստից եկող շշուկը, թույլ տանք այն հասնի մեզ ու թույլ տանք, որ այն ցույց տա մեզ ճշմարտությունը. եթե մենք չպայքարենք ճշմարտության համար, ուրեմն մի օր սուտն է դառնում ճշմարտությունը, և դրա պատճառով է այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որը հիմա է։

Արվեստի միջոցով կարելի է հասնել մարդկային սրտերին, ինչ-որ լուծումներ գտնել։ Գուցե ես շատ երազային ձևով եմ մտածում այդ առումով, բայց հավատում եմ՝ եթե որպես մարդկային ցեղ ի վիճակի ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ գերակշռում է ատելությունը,  կործանումը, նույն ձևով մենք ի վիճակի ենք ստեղծել մեկ ուրիշ աշխարհ, որտեղ գերակշռողը սերն է,  ոչ թե վախը, միասնությունն է, ոչ թե բաժանումը։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}