![](https://panorama.am/news_images/986/2957358_1/421906487_419850203728778_4863626039289108665_n.thumb.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։
Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, հունվարի 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)