Քաղաքական 12:34 31/01/2024 Արցախ

Ալիևը չի տեսնում որևէ մի խոչընդոտ ստի վրա հիմնված նոր բան ասելու համար. Լարիսա Ալավերդյան

Օրերս Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր.
«Հայ ընտրողները, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, կարող են մասնակցել արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը»։ Panorama.am-ը ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին խնդրեց մեկնաբանել  հերթական՝  կեղծիքի վրա հիմնված քարոզչական թեզը։

Լ. Ալավերդյան-Այն Ադրբեջանի ղկավարությունն է ասում, իսկ վերջինս, ինչպես միշտ, այս դեպքում էլ կարող է սպիտակ մածունին էլ ասել սև։ Այս ամեն ինչը խորամանկություններ, խաբեություններ  են և ի վերջո, այդ բոլորը միաջազգային իրավունքի տեսանկյունից հանցագործություններ են համարվում և որակավորվում։

Բայց, որ նա կարող է ասել և մինչև անգամ Ադրբեջանում գտնել հայեր, որ նրանք քաղաքացի լինեն և տանի այնտեղ, կամ չտանի, որպեսզի քվեարկեն, այն իմ մոտ որևէ կասկած չի հարուցում։ Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են։ Նրանք օրը ցերեկով մի անգրագետ հայտարարության հիման վրա, թե «Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն է», կարող են անել այն, ինչ արել են, այն է՝ ցեղասպանություն տարբեր ձևերով, առաջին հերթին՝ 2020 թվականի ցեղասպանական ագրեսիան, այնուհետև  շրջափակումը, որը Լուիս Կամպոն որակել է, որպես ցեղասպանական գործողություն՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետի և վերջապես նախորդ տարվա դեկտեմբերի 19-20-ին իրականացվեց ևս մեկ ցեղասպանական ագրեսիա, որի հետևանքը եղավ ամբոջությամբ հայրենազրկումը, որովհետև այդտեղ վտանգը ռեալ էր, որի մասին պատմում են շատ արցախցիներ։ Այնպս չէ, որ նրանք ընտրություն ունեին և դրանցից ընտրել են Արցախից դուրս գալը։

Սա շատ կեղծ թեզ է, որը շատ անգամ շրջանառության մեջ է դրվում։ Եղել է հստակ վտանգ՝ սպանություններ և՝ հատուկ  ցուցադրական, որպեսզի բոլորը հասկանան թե իրենց ինչ է սպասվում, էլ չեմ ասում այն մեծ  շինարարությունը, որտեղ համակենտրոնացման ճամբար էր կառուցվում և դրա մասին արդեն գրել են արտերկրի զանգվածային լրատվության միջոցները։ Այնպես, որ նա առ այսօր մարսում է այդ ստի վրա կառուցված ողջ Արցախի տարածքների օկուպացիան և չի տեսնում որևէ մի խոչընդոտ ստի վրա հիմնված նոր բան ասելու համար։

Բայց պետք է ասենք, որ նա ինչքան էլ սուտ բան ասի, միևնույն է՝ ճշմարտությունը պետք է բացվի՝ ոչ թե պասիվ մեր դիրքորոշումով, այլ շատ ակտիվ աշխատանքով։ Պետք է պատկերացնենք, որ այդ հայտարարությունը, հոխորտումները, որոնք անընդհատ մեր ականջին են հասնում՝ միջազգային իրավունքի առումով որևէ գին չունեն, այն առոչինչ են։

Panorama.am-Փորձագետների շրջանում տեսակետ կա, որ միջազգային կենտրոններից, մասնավորապես՝ ԵՄ-ից մեծ ճնշումներ կան Ադրբեջանի վրա՝ Արցախի հայաթափման հարցում և Ալիևը փորձում է նման բեմականացումներով ցույց տալ, թե հարգում է արցախահայության իրավունքները։

Լ. Ալավերդյան- Ներողություն, բայց ես չեմ կարող հավատալ այդ՝ «ճնշում», այն էլ «շատ» ձևակերպումներին։ Ճնշման մեթոդը միակն է՝ ղեկավար և այլ անձնավորություններին, ովքեր իրականացրել են հանցագործություններ, դրանց հանդեպ սանկցիաներ, այսինքը՝ պատժամիջոցներ կիրառելը։ Այն ոչ միայն չեն անում, այլ անընդհատ հայտարարում են, որ չեն անելու։ Պատճառն էլ բոլորիս հայտնի է։ Էլ չեմ ասում, որ միաջազգային մամուլը լեփ-լեցուն է թե՛ արևմուտքին, թե՛ Եվրապային վերաբերող՝ Ադրբեջանի, այսպես ասած պաշարների հետ կապված բազմաթիվ ծրագրերով՝ լինի այն գազ, նավթ, թե Եվրոպայում շրջանառվող, այսպես ասած, «կանաչ տնտեսությունը»՝ թե այնտեղ լինելու է մշակված գազ։ Այնպես, որ որևէ մեկը թող մեզ շփոթության մեջ չգցի։

Ես հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին, կարծեմ Բորելը, հայտարարել էր, որ Ադրեբջանի համար շատ լուրջ հետևանքներ կլինեն, եթե նրանք չպաշտպանեն և չպահպանեն Արցախի հայերի իրավունքները։  Ո՞ւր են այդ հայտարարության մեջ խոստացված լուրջ հետևանքները։ Ես չեմ հավատում, ոչ թե անհավատ եմ, այլ որովհետև Եվրոպան՝ հանձինս իր կարկառուն դեմքերի, հայտարարել է, որ չի կիրառելու պատժամիջոնցեր։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}