![](https://panorama.am/news_images/990/2968834_1/428646670_735253242091144_8654087796661948713_n.thumb.jpg)
Ֆրանսիան դրոշ է պարզում Ռուսաստանի «հետնաբակում»՝ ռազմական գործարք կնքելով Հայաստանի հետ. Politico
«Ֆրանսիան դրոշ է պարզում Ռուսաստանի «հետնաբակում»՝ ռազմական գործարք կնքելով Հայաստանի հետ։ Երկու երկրների միջև պաշտպանական ավելի սերտ կապերը զայրացնում են նաև տարածաշրջանային մրցակից Ադրբեջանին»,-գրում է Politico-ն՝ անդրադառնալով Երևանում կայացած Ֆրանսիայի ու Հայաստանի պաշտպանության նախարարների բանակցություններին։
Ֆրանսիան ցանկանում է` Հայաստանը իմանա, ինքը նրա թիկունքին է հարևան Ադրբեջանի հետ լարվածության և իր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին։
Նախպրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։
Լըկորնյուի ինքնաթիռը գիշերային տեսողության ակնոցներ է բերել Հայաստանի համար, նաև պայմանագիր է կնքվել ֆրանսիական PGM ընկերությունից ինքնաձիգ գնելու մասին, Եվրոպական կապալառու MBDA-ից կարճ հեռահարության «Միստրալ» հրթիռների գնման քննարկումներն ընթացքում են։
«Հայաստանն իրեն դավաճանված է զգում Մոսկվայի կողմից այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց՝ վերադարձնելու հայաբնակ Լեռնային Ղարաբաղը: Ռուսաստանն այնտեղ խաղաղապահ զորախումբ ուներ, որը մի կողմ կանգնեց ու չմիջամտեց։
Հայաստանը նաև հասկացրել է, որ չի աջակցում Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում:
Բայց Կրեմլի ճիրաններից ազատվելը բարդ է. Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու մտադրություն չկա»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)