![](https://panorama.am/news_images/991/2970217_1/1112827_v1.thumb.jpg)
ԱԱԾ-ն հաստատեց. Ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել
Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են՝ վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, գրում են, որ ադրբեջանցի զինծառայող է կորել։
«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջեւ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ, կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)