![](https://panorama.am/news_images/991/2972295_1/b75i3312.thumb.jpg)
ՀԲ. Ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին:
Կառավարությունից հայտնում են՝ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման կարևորությունը:
Անտոնելլա Բասանին ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և նշել, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքներից և հույս հայտնել, որ այն կիրականացվի նաև մյուս մարզերում:
Քննարկվել են նաև վերը նշված ուղղություններով հետագա փոխգործակցությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան վստահություն հայտնել, որ այն կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)