![](https://panorama.am/news_images/991/2972280_1/marg.thumb.jpg)
Մարգարիտա Սիմոնյան. Հայաստանը հինգ տարուց չի լինի
«Նիկոլ Փաշինյանի ինքնասպան քաղաքականությունը տալիս է իր պտուղները, և հայերի գործն է դրանք քաղել»,-հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ելույթ ունենալով Ռուսաստանում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ՝ Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Հայաստան իր մուտքի արգելքին՝ նշելով, որ դա ռուսատյացության ծովում մի կաթիլ է։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության վարած քաղաքականությունը Սիմոնյանն ինքնասպանություն է որակել, ինչի հետևանքով հինգ տարի անց Հայաստանը չի լինի։
«Ի՞նչ պետք է անի Հայաստանի երիտասարդությունը։ Հայաստանի երիտասարդությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը հայ ազգի դավաճան է, նա Հայաստանը տանում է ոչնչացման»,-ասել է նա՝ ավելացնելով, որ Արցախի ճակատագիրը սպառնում է Հայաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեղք ենք, ժողովրդին տանելու են, վարի տան. Հրանտ Բագրատյան
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)