Հասարակություն 15:56 16/03/2024 Հայաստան

Երկրից` Մարս կամ Վիեննայից` Արմաշ․ մեկնարկել է «AMADEE-24» առաքելությունը

Արարատ լեռան համայնապատկերին էլ 6 անալոգ տիեզերագնացներ` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, մարտի 12-ին մեկ ամսով մեկուսացան «Մարսյան կայանում»՝ առաքելության իրականացման վայրում։ Այս մասին հայտնում են հայաստանյան նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կարմիր մոլորակի հետ երկրաբանական  ու տեղագրական նմանությունների շնորհիվ է Արարատ մարզի Արմաշ գյուղի տարածքն ընտրվել որպես «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության իրականացման վայր։

Մարսյան անալոգային կայանը Հայաստանում է, իսկ թռիչքի կառավարման և պլանավորման, գիտության հեռավար աջակցության և մեդիա թիմերը տեղակայված են Վիեննայում։ Բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից և գիտնականներից բաղկացած անձնակազմը «Մարսյան կայանում» գիտափորձեր կանցկացնի տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին: Առաքելությանը մասնակցում են ավելի քան 250 գիտնականներ՝ 26 երկրներից։

«AMADEE-24»-ը տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր ծրագիր է, որի կազմակերպիչներն են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։

«Մեծ պատիվ է հյուրընկալել «AMADEE-24» առաջատար տիեզերական հետազոտական ծրագիրը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է հատկապես երիտասարդ սերնդին իրենց մասնագիտական ուղին զարգացնելու տիեզերական արդյունաբերության ոլորտում։ Այս նախագծի շնորհիվ անալոգային առաքելությունների վերաբերյալ փորձն ու գիտելիքը հասանելի է դառնում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք շարունակելու այս ուղին հաջորդ տարիներին ևս՝ հիմնելով անալոգների համար նախատեսված լաբորատորիաներ» - նշել է ծրագրի հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը։ 

Անալոգ տիեզերագնացների հետ Հայաստան է ժամանել նաև «Ավստրիական տիեզերական ֆորումի» նախագահ Գերնոտ Գրյոմերը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես Մարսի 14-րդ անալոգային առաքելության վայր, լավագույններից է. «Մեր նպատակն է առաքելության շրջանակում ոչ միայն հաջողել, այլև չվախենալ ձախողելուց ու սխալվելուց, դուրս բերել այն հնարավոր խնդիրները, որոնք հետագայում՝ արդեն Մարս թռչելիս, կօգտագործվեն հօգուտ տիեզերագնացների։ Մարս թռչող առաջին մարդը գուցե հենց այստեղ՝ Հայաստանում է ծնվել ու գուցե արդեն դպրոց է գնում,  սովորում է առաջին դասարանում (ծիծաղում է,-խմբ)։ Ինչպիսին էլ լինի դեպի Մարս տանող ճանապարհը, այդ ճանապարհի մի մասը լինելու է կարմիր ու սպիտակ, ինչպես Ավստրիայի դրոշն է, բայց նաև լինելու է կարմիր, կապույտ և ծիրանագույն, ինչպես Հայաստանի դրոշն է»,- նշել է Գերնոտ Գրյոմերը։

Անալոգ տիեզերագնացների անձնակազմի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ուայլդը հավելել է. «Շատ ոգևորված եմ այստեղ գտնվել՝ այս հիանալի երկրում, հիանալի մարդկանց հետ միասին։ Սա այն դեպքն է, երբ առաքելությունը հյուրընկալող երկիրն իսկապես հյուրընկալ է՝ բոլոր առումներով։ Ուրախ եմ,  որ եկող շաբաթների ընթացքում այստեղ կիրականացնենք տարբեր գիտափորձեր, որոնք մտքերի և հայեցակարգերի ձևով հիմք կհանդիսանան Մարսի հետագա ուսումնասիրությունների համար»։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, գործակալության ներկայացուցիչ Գաբրիելե Հասելսբերգերը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Մինչ միջոցառման կարևորագույն պահը, հյուրերը հնարավորություն ունեցան տեսնել տիեզերագնացներից երկուսին՝ սկաֆանդրներով առաքելության տարածքում շրջելիս, լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաև ծանոթանալ 1 ամսվա ընթացքում կիրառվող «MEROP», «RAMSES», «SAMPLE» և այլ գիտափորձերի ռոբոտատեխնիկայի փորձարկումներին։

-Արմաշի մարսյան կայանը սպասում է առաքելության մեկնարկի հաստատման ազդանշանին,- հնչել է Մարսից՝ Արմաշի «Մարսյան կայանից»։

-Առաքելության աջակցության կենտրոնը պատրաստ է «AMADEE-24» առաքելության մեկնարկին,- ի պատասխան հնչել է Երկրից՝  Վիեննայի աջակցության կենտրոնից. ինչպես Երկրից Մարս, այնպես էլ Վիեննայից Արմաշի «Մարսյան կայան» 10 րոպե ուշացումով հաստատվել էկողմերի միջև կապը, և ազդարարվել Մարսի սիմուլյացիոն առաքելության մեկնարկը։

«15-20 տարի հետո, երբ մարդն առաջին անգամ ոտք կդնի Մարսի վրա, դուք կարող եք հպարտանալ և պատմել ձեր երեխաներին, որ ձեզանից յուրաքանչյուրն այս պատմական ճանապարհի մի մասն է եղել», - նշել է Գերնոտ Գրյոմերը, իսկ տիեզերագնացները ծափահարությունների ներքո ուղևորվել կայան՝ առաքելության իրականացման մեկուսացման վայր։

Նրանց հնարավոր կլինի հանդիպել ուղիղ մեկ ամիս անց։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը
Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված...
Աղբյուր` Panorama.am
14:46
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Ահա այն...
Աղբյուր` Panorama.am
14:23
Այստեղ եմ՝ մերժելու այն լափը, որ դրել են մեր սեղանին. Չալաբյան
«Սա համազգային երթ է, որի նպատակը մեր ազգի ապագա ուղին մեր ձեռքը վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական,...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան
Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը
Մայր Աթոռը  տարածել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
13:47
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում այսօր սպասվում է +21-+23 աստիճան տաքություն
Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}