Քաղաքական 12:57 20/03/2024 Հայաստան

Ո՞ւմ և ի՞նչ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանից. Քաղաքագետի կարծիք

«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»։ Երևանում երեկ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ի՞նչ հնարավոր զարգացումներ կհետևեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից հետո տարածաշրջանում։ Այս ու այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Ստեփան Դանիելյան-Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում՝ Պուտինը չհաղթի պատերազմում։ Ֆրանսիայի նախագահը մի  քանի հայտարարություններ արեց, որը շատերն այնքան էլ լուրջ չընդունեցին կամ իմաստը չհասկացան։

Առաջինը, ՆԱՏՕ-ին կոչ էր Ուկրաինա զորք մտցնելու մասին, երկրորդը, որ Օդեսան չպետք է լինի ուկրաինական։ Ի՞նչ է սա նշանակում։ Կարծում եմ, գնում է 1945 թվականի Գերմանիայի կամ Կորեայի սցենարը։ Ուկրաինան արդեն բաժանվում է  երկու հատվածի։ Սա նշանակում է՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի, այսինքն ամբողջ Ուկրաինան չվերցնի կամ չվերցնի Սև ծովի ափերն ամբողջությամբ։ Եվ եթե ՆԱՏՕ-ի զորք մտնի Ուկրաինա, եթե հայտարարել են ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմական գործողություններ չեն լինի, ապա Ուկրաինան կիսվում է, ինչպես ժամանակին կիսվել է Գերմանիան, հիմա՝ Կորեան։ Հիմա վեճը գնում է  տարածքների մասին, որ Սև ծովի ափերը չհայտնվեն Ռուսաստանի տիրապետության տակ։ Եվ Պուտինի հայտարարություններն այն մասին, որ եթե ՆԱՏՕ-ն մտնի Ուկրաինա, ապա դուրս չի գա, Լեհաստանն Ուկրաինայից հատվածներ կվերցնի, որոնք իրենն է համարում և այլն, և այլն, այն մասին են, որ ինքը համաձայն է այդ սցենարին։ Նաև հայտարարում ՝է, որ պետք է լինի անվտանգության գոտի, որ ՆԱՏՕ-ի հրթիռները չկարողանան հասնել Ռուսաստանի տարածք։ Իմ տեսակետից, նման հրապարակային բանակցություններ են ընթանում։

Հիմա գանք Ձեր հարցին։ Ի՞նչ կարող է դա նշանակել։ Հիշեցնեմ, որ մենք ենթադրություններ ենք անում, փորձում ենք հասկանալ տրամաբանությունը։ Հնարավոր է, որ զուգահեռաբար փակ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի վերաբերյալ։ Այսինքն, հնարավոր Հարավային Կովկասն ընդհանուր գոտի լինի, ամեն դեպքում Աղդամի մոնիտորինգի կենտրոնը նշանակում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկր է, համատեղ վերահսկման համաձայնություն ունեն արդեն։

Ուկրաինայից հետո մյուս թեժ կետը դառնում է  Հարավային Կովկասը, որը շատ կարևոր է իր կոմունիկացիաներով։ Այսինքն, ձևավորվում է  նոր աշխարհակարգ, որտեղ կոմունիկացիաների վերահսկման խնդիրն է դրվում։ Այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հարավային Կովկաս այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ինչ-որ առևտուր է գնում, և այդ առևտուրն ինչ-որ ուժային դրսևորումներ կարող է ունենալ։

Panorama.am-Պարոն Դանիելյան, շարունակելով միտքը՝ Յենս Ստոլտենբերգն ասել է. «Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»։ Հարավային Կովկասում  ո՞ւմ է դիտարկում ավտորիտար սուբյեկտ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստեփան Դանիելյանի- Հարավային Կովկասում ավտորիտար սուբյեկտներ են Իրանը և Չինաստանը, քանի որ այդ ճանապարհները նաև Չինաստանին են հետաքրքրում, Հնդկաստանն էլ է դրանում շահագրգռված։ Այստեղ կարևոր դեր է ստանում Իրանը, որը դեմ է  Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի զորքերի մուտք գործելուն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ։ Այստեղից հարց է առաջանում, թե Հայաստանի այսպես կոչված իշխանություններն ի՞նչ քաղաքականություն են վարում, այսինքն իրենք չեն վարում, ո՞ւմ քաղաքականությանն են ենթարկվում, դա ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել տվյալ դեպքում Իրանի հետ հարաբերություններում։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:59
Արա Ռոստոմյան. Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում
«Երկրորդ օրվանից՝ Սևանից սկսած մեզ միացողների թիվն օր օրի ավելանում է, ոգևորությունը շատ մեծ է, սա պայքար է ոչ թե սև ու սպիտակի, այլ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ի՞նչ է կատարվում Աբովյան-Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Աբովյան-Երևան ճանապարհին է։  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուցը միացել է Տավուշում Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների
Աբովյանից դեպի Երևան ճանապարհին՝ Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երդի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ձեզ ինչ է եղել, մարդիկ
Մաքրել սոցցանցերում տարածվող հրապարակումների տակ գրված հայհոյանքները՝ ...  հասցնել է պետք։ Բայց այս քանի օրը հետևում եմ ինչ են գրում, ում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների պաշտոնյաներին
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ և գրել. «Շնորհավոր Մայիսի 9»։ Մայիսի 9-ին հայ ժողովուդը...
Աղբյուր` Panorama.am
10:47
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում  այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
09:19
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Աղբյուր` Panorama.am
09:14
Մայիսի 9-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել. Եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.36դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:11
Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
Աղբյուր` Panorama.am
09:03
«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ. Նարեկ Սամսոնյանի հոդվածը
«Հիմա մենք մեր հաղթանակներն ուրացածների, հայ ժողովրդին պատմությունից զրկածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք և այդ հնարավորության մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին»։
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այլևս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել փչացնել հավաքը քարոզչական դաշտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն...
Աղբյուր` Panorama.am
08:58
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում հարցերի
Նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: ՀՀ կառավարության հաղորդմամբ, ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երևան գալուն ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ  են...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Փաշինյանի սայլը գերիների մասով տեղից չի շարժվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Շուտ են սկսում պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}