Հասարակություն 08:30 26/03/2024 Հայաստան

Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

«Տասը կույսերի առակը պատմում է երկնքի արքայության հոգևոր պայքարի մասին, այսինքն չլինի այնպես, որ ինչ որ մեկը մտածի՝ հասել է հոգևոր առաքինության և այլևս բավարար համարի այդքանը: Եվ երկնքի արքայության պատկերը մեր Տերը ներկայացրեց տասը կույսերի օրիակով, որոնք իրենց լապտերները առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այսպիսով, Տեր Հիսուս Քրիստոս երկնքի արքայությունը համեմատում է հարսանիքի հետ: Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը՝ Նրա հարսը, պատրաստվեց» (Հայտնություն 19:7):

Առակում փեսան Քրիստոսն է, ով Իր երկրորդ գալուստին գալիս է միավորվելու հարսին՝ Եկեղեցուն, իսկ տաս կույսերը Եկեղեցու անդամներն են՝ հավատացյալները, ովքեր իրենց մկրտության պահից որդեգրվել են Աստծուն: Նրանց կյանքի առաքելությունը սրբության ձգտելն է: Առակում ասվում է՝ նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար:

Իմաստունները նրանք էին, ովքեր միայն կուսության առաքինությամբ չէին բավարարվում, այլ նաև ուզում էին շատ այլ որակներ ցուցաբերել՝ սեր, կարեկցանք, ողորմություն: Հիմարները բավարարվում էին միայն կուսության առաքինությամբ, և համարում էին, որ ամեն ինչի հասել են՝ կուսությանը հավատարիմ լինելով»,- առակը մեկնաբանել է Տեր Աշոտ քահանա Սաֆարյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:46
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ի՞նչ է կատարվում Աբովյան-Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Աբովյան-Երևան ճանապարհին է։  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուցը միացել է Տավուշում Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների
Աբովյանից դեպի Երևան ճանապարհին՝ Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երդի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ձեզ ինչ է եղել, մարդիկ
Մաքրել սոցցանցերում տարածվող հրապարակումների տակ գրված հայհոյանքները՝ ...  հասցնել է պետք։ Բայց այս քանի օրը հետևում եմ ինչ են գրում, ում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների պաշտոնյաներին
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ և գրել. «Շնորհավոր Մայիսի 9»։ Մայիսի 9-ին հայ ժողովուդը...
Աղբյուր` Panorama.am
10:47
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում  այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
09:19
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Աղբյուր` Panorama.am
09:14
Մայիսի 9-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել. Եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.36դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:11
Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
Աղբյուր` Panorama.am
09:03
«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ. Նարեկ Սամսոնյանի հոդվածը
«Հիմա մենք մեր հաղթանակներն ուրացածների, հայ ժողովրդին պատմությունից զրկածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք և այդ հնարավորության մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին»։
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այլևս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել փչացնել հավաքը քարոզչական դաշտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն...
Աղբյուր` Panorama.am
08:58
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում հարցերի
Նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: ՀՀ կառավարության հաղորդմամբ, ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երևան գալուն ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ  են...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Փաշինյանի սայլը գերիների մասով տեղից չի շարժվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Շուտ են սկսում պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում և շենքերը՝ վաճառվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:43
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}